Տեսամոնտաժային հմտությունների դասընթաց՝ սիրիահայ երիտասարդների համար
2018թ. դեկտեմբերի 27-ին ութ սիրիահայ երիտասարդ ավարտեց վիդեոմշակման Adobe PremierePro ծրագրի մեկամսյա կուրսը՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում: Որպես ավարտական աշխատանք նրանցից յուրաքանչյուրը պատրաստել էր շուրջ 2 րոպեանոց հոլովակ, որտեղ կիրառել էր սովորած գիտելիքները` աշխատանք կադրերի և սլայդերի հետ, տիտրերի և ձայնի տեղադրում, կանաչ էկրանի կիրառում, գունային ուղղում, արագության կարգավորում և այլն: Ծրագիր իրականացնում է «Հալեպ» հայրենակացական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:
{gallery}Images/2018/12_December/Adobe_Premiere_Syriahayeri_{/gallery}
