Ուսանողները խաղաղության և բանակցության իրենց գիտելիքը կկիրառեն գործնականում
Մարտի 3-ին Սլավոնական համալսարանում «Կոնֆլիկտի ձևափոխումը և լուծումը բանակցությունների միջոցով» դասընթացն ավարտած լավագույն 22 ուսանողները ստացան ավարտական վկայականներ: Վկայականները հանձնեցին Սլավոնական համալսարանի «Քաղաքականություն և իրավունք» ինստիտուտի տնօրեն տկն. Լարիսա Ալավերդյանը և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դր. Կարեն Նազարյանը:
«Կոնֆլիկտի ձևափոխումը և լուծումը բանակցությունների միջոցով» առարկան 2015թ. սեպտեմբերից Կլոր սեղանի հիմնադրամի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի համատեղ ջանքերով ներդրվել է համալսարանի «Իրավունքի և համաշխարհային քաղաքականության» ինստիտուտի մագիստրատուրայում` որպես ընտրովի առարկա: Նախապատրաստվում է ուսումնամեթոդաբանական ձեռնարկը, որով անցկացվելու են հետագա դասընթացները: Դասընթացն ավարտած ուսանողներին հնարավորություն կտրվի մասնակցելու Կլոր սեղան հիմնադրամի հայտարարած փոքրածավալ ծրագրերի մրցույթին և գործնականում կիրառել իրենց ստացած գիտելիքը:
{gallery}Images/2017/March/Slavonic_University{/gallery}

