Շուշան Բադալյանի հաջողության պատմությունը

Շուշան Բադալյանի հաջողության պատմությունը

Շուշան Բադալյանը և նրա ընտանիքը 2023 թվականի սեպտեմբերին ստիպված եղան Արցախում թողնել իրենց տարիների վաստակը և տեղափոխվել Մասիս՝ փնտրելով ապաստան։ Ներկայումս Շուշանը և նրա ամուսինը ժամանակավոր աշխատանք են գտել, սակայն ստացվող եկամուտը բավարար չէ ընտանիքի կարիքները հոգալու և նրանց երկու երեխաների ուսման վարձերը վճարելու համար։ Շուշանը, ինչպես շատ այլ ընտանիքներ, մասնակցել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած ինքնազբաղվածության դասընթացներին, և նրա բիզնես գաղափարը հանձնաժողովի հավանությանն է արժանացել։ Այժմ ընտանիքը զբաղվում է հավաբուծությամբ՝ փորձելով ապահովել կայուն եկամուտ։

Հաջողություն ենք մաղթում Շուշանին և նրա ընտանիքին նոր սկիզբը հաջողությամբ իրականացնելու համար:

Ծրագիրն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր  Brot für die Welt, F.A.P. և IOCC կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: