Մրցույթի հրավեր Կլոր սեղան հիմնադրամից

Մրցույթի հրավեր Կլոր սեղան հիմնադրամից

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) հայտարարում է փոքրածավալ ծրագիր-առաջարկների մրցույթ «Հանուն խաղաղ հարևանության» խորագրով: Ողջունելի են երիտասարդական և հասարակական կազմակերպությունների նորարարական նախաձեռնությունները:
Ծրագիր առաջարկը պետք է հանրության ստվար զանգվածների մատչելի կերպով հասցնի «խաղաղ հարևանության» ուղերձը:
Փոքր ծրագրերը կարող են ընդգրկել, բայց չսահմանափակվեն արդյունավետ երկխոսություններով, բաց դռների հանդիպումներով կամ ֆլեշ մոբերով:
Ընտրության չափանիշներ
Նախապատվություն կտրվի այն հասարակական կազմակերպություններին, որոնք

— ծրագրում կունենան 20% ֆինանսական ներդրում,
— հարում են «հանուն խաղաղ հարևանության» գաղափարին,
— զբաղվում են կոնֆլիկտի ձևափոխմամբ, խթանում են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը,
— ունեն վերոնշյալ ոլորտում աշխատելու փորձ,
— ծրագրով նախատեսված գործողություններում կընդգրկեն առնվազն 50 մարդ,
— ծրագրի փորձը կկարողանան տարածել և կրկնօրինակել ,
— նախատեսում են համագործակցություն այլ երիտասարդական ծրագրերի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև, որոնք ակտիվ են կոնֆլիկտի ձևափոխման և խաղաղաշինության ոլորտում,
— կաշխատեն ազգային կամ տարածաշրջանային մակարդակով:

Ծրագիր-առաջարկ ներկայացնելու կարգը և վերջնաժամկետը
Խնդրում ենք լրացնել ծրագիր-առաջարկի և նախահաշվի ձևանմուշները:
Ֆայլերը հասանելի են հետևյալ հղումով` https://drive.google.com/drive/folders/0B8acACjFy9EhN3FjZGpYN2tyRk0?usp=sharing
Ծրագիր-առաջարկները կարող եք ներկայացնել մինչև ս.թ. մարտի 27-ը հետևյալ հասցեով`anahit.terzikyan@gmail.com
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2017թ. ապրիլի 10-ին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Անահիտ Թերզիկյանին` հետևյալ հեռախոսահամարներով ` (+37410) 517 157, (+37410) 517 216: