Մշտադիտարկման այց Գավառ և Վարդենիս
2014 թ. հունիսի 26-ին Կլոր սեղանի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը և մշտադիտարկման/գնահատման պատասխանատու Ղարիբ Հարությունյանը այցելեցին Վարդենիս և Գավառ քաղաքները, որոնք ընդգրկված են <<Սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում Հայաստանի ընտրված մարզերում 2011-2015>> ծրագրի մեջ:
Այցելությունն ուներ երկու նպատակ` ծանոթանալ ծրագրի ընթացքին և վերջնական տեսքի բերել Գավառի համայնքային կրթական կենտրոնի կայունության պլանը:
Վարդենիսի կենտրոնի 145-150 շահառուները, հիմնականում երեխաներ և երիտասարդներ, սովորում եմ գորգ հյուսել, սեղան զարդարել, կար անել և այլն` իրենց ընտանիքների եկամուտները ավելացնելու նպատակով: Գավառի կենտրոնում նույնպես հարյուրավոր շահառուներ հնարավորություն են ստանում միջոցներ հայթայթել եկամտաբեր աշխատանքներ ձեռնարկելու շնորհիվ, ինչպես օրինակ` արհեստներին տիրապետելն է կամ աշխատանքը կենտրոնի փռում կամ թաղիքագործության արհեստանոցում:
Գավառում նաև քննարկվեց կենտրոնի կայունության պլանը, որը ստացավ իր վերջնական տեսքը: