Միջազգային գործընկերներ
|
ՀԱՑ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ |
Բողոքականների զարգացման ծառայությունը Գերմանիայի բողոքական եկեղեցիների գլոբալ ակտիվ զարգացման և օգնության գործակալությունն է: Աշխարհի ավելի քան 90 երկրներում նրանք հնարավորություն են տալիս աղքատներին և մարգինալացվածներին բարելավելու իրենց կենսապայմանները: Նրանց աշխատանքի առանցքային խնդիրներն են պարենային անվտանգությունը, առողջության և կրթության խթանումը, ջրի հասանելիությունը, ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքների հարգումը, խաղաղության պահպանումը և արարման ամբողջականությունը։ |
|
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ |
140 եկեղեցիների և հավատքի վրա հիմնված կազմակերպությունների կոալիցիա է, որոնք միասին աշխատում են ավելի քան 100 երկրներում միջազգային ամենաբարձր կանոններին և չափանիշներին համապատասխան՝ ստեղծելու դրական և կայուն փոփոխություններ աղքատ և մարգինալացված մարդկանց կյանքում անկախ նրանց կրոնից, քաղաքականությունից, սեռից, սեռական կողմնորոշումից, ռասայից կամ ազգային պատկանելությունից։ |
|
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների օգնության գործակալությունն է և զարգացման, մարդու իրավունքների և շտապ օգնության միջազգային էկումենիկ ցանցի մի մասը: HEKS/EPER-ի արժեքները թելադրում են հարգանք բոլոր մշակույթների և կրոնների մարդկանց նկատմամբ: HEKS/EPER-ն օգնում է կարիքավոր անհատներին՝ անկախ նրանց ռասայից կամ կրոնից: |
|
ՄԱԿԲՀ-Ն՝ ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ |
Զարգացման միջազգային գործակալություն է, որը խթանում է յուրաքանչյուր կնոջ, տղամարդու և երեխայի իրավունքը՝ վայելելու առողջ և հավասար հնարավորություններ: ՄԱԲՀ-ն աջակցում է երկրներին բնակչության տվյալներն օգտագործելու աղքատությունը նվազեցնելու քաղաքականության և ծրագրերի համար և ապահովելու, որ յուրաքանչյուր հղիություն ցանկալի լինի, յուրաքանչյուր ծնունդ ապահով լինի, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից, և յուրաքանչյուր աղջկա և կնոջ հետ վերաբերվեն արժանապատվորեն և հարգանքով: |
|
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ (ԵՀԽ) |
Ամենալայն և ընդգրկունն է ժամանակակից էկումենիկ շարժման բազմաթիվ կազմակերպված արտահայտություններից․ շարժում, որի նպատակը քրիստոնեական միասնությունն է:
|
|
ԵՎՐԱԴԻԱԿՈՆԻԱ
|
47 եկեղեցիներից և քրիստոնեական հասարակական կազմակերպություններից բաղկացած եվրոպական ցանց է, որը տրամադրում է սոցիալական և առողջապահական ծառայություններ և քարոզում սոցիալական արդարություն: |
|
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻԱԿՈՆԻԱ |
Պաշտոնապես գործարկվել է 2008 թվականի դեկտեմբերին որպես շահույթ չհետապնդող կրթական կազմակերպություն՝ խթանելու ուսումը, ցանցային կապը և հետազոտությունն ու զարգացումը diaconia-ի և սոցիալական գործողությունների համար Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, ներառյալ բոլոր նորանկախ պետությունները և Ռուսաստանում: |
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՆԵՐԳԱՂԹՅԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ccme.eu |
Եվրոպայում ներգաղթյաների հարցերով եկեղեցիների հանձնաժողովը մշտադիտարկում է է եվրոպական քաղաքականության զարգացումները՝ միգրացիայի, ապաստանի, ինտեգրման և հակախտրականության ոլորտներում և դրանց մասին տեղեկացնում է եկեղեցիներին: |
|
DANCHURCHAID
|
DanChurchAid-ն օգնում է աշխարհի ամենաաղքատներին արժանապատիվ կյանք վարել: Օգնությունը տրվում է անկախ ռասայից, դավանանքից, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից: |
|
DIAKONIE KATASTROPHENHILFE
diakonie-katastrophenhilfe.de |
Diakonie Katastrophenhilfe-ն Գերմանիայի բողոքական եկեղեցիների մարդասիրական օգնության ծառայությունն է։ |
|
ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
|
Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպությունն առաջարկում է հրատապ օգնության և զարգացման ծրագրեր կարիքավորների համար՝ ամբողջ աշխարհում, առանց խտրականության: |
|
OTTO PER MILLE
ottopermillevaldese.org |
Իտալիայի Վալդենսյան եկեղեցին (Մեթոդիստական և Վալդենսական Եկեղեցիների Միություն) հայտարարել է Otto per Mille (1000-ից 8-ը) IRPEF* միջոցները հատկացում բացառապես սոցիալական, առողջապահական, մարդասիրական և մշակութային միջամտությունների իրականացմանը՝ ինչպես Իտալիայում, այնպես էլ արտերկրում: |









