Ձեռք ձեռքի` հանուն բոլորի համար լիարժեք և արժանապատիվ կյանքի
ACT Alliance –ի երկրորդ գլխավոր համաժողովը, որը ACT –ի անդամների ռազմավարական որոշումներ ընդունելու վայրն է, տեղի ունեցավ Դոմինիկյան Հանրապետությունում 2014 թ. հոկտեմբերի 21-24-ին << Ձեռք ձեռքի` հանուն բոլորի համար լիարժեք և արժանապատիվ կյանքի>> կարգախոսով: Համաժողովն ընդունեց ACT-ի ապագան նախանշող մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են ալյանսի կառավարմանը, ընտրություններին և կանոնադրությանը: Աշխարհի խոշորագույն մարդասիրական և զարգացման մարմիններից մեկի ղեկավարները միավորվել էին աշխարհում աղքատությունը նվազեցնելու հաստատ որոշմամբ: Համաժողովի պատգամավորները հաստատեցին կառավարման /հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, ինչպես նաև ալյանսի ապագան նախանշող հեռահար ծրագրեր: ՀայաստանյանԿլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Կարեն Նազարյանն ընտրվեց ACT Alliance-ի Կառավարման խորհրդի անդամ: ՇՆՈՐՀԱՎՈՐ: