«Հանուն խաղաղ հարևանության» խորագրով ծրագիր-առաջարկների մրցույթ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) հայտարարում է փոքրածավալ ծրագիր-առաջարկների մրցույթ «Հանուն խաղաղ հարևանության» խորագրով: Ողջունելի են երիտասարդական և հասարակական կազմակերպությունների նորարարական նախաձեռնությունները:
Ծրագիր առաջարկը պետք է հանրության ստվար զանգվածների մատչելի կերպով հասցնի «Խաղաղ հարևանության» ուղերձը:
Փոքր ծրագրերը կարող են ընդգրկել, բայց չսահմանափակվեն արդյունավետ երկխոսություններով, բաց դռների հանդիպումներով կամ ֆլեշ մոբերով:
Ընտրության չափանիշներ
Նախապատվություն կտրվի այն հասարակության կազմակերպություններին, որոնք
— հարում են «հանուն խաղաղ հարևանության» գաղափարին
— զբաղվում են կոնֆլիկտի ձևափոխմամբ, խթանում են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը
— ունեն վերոնշյալ ոլորտում աշխատելու փորձ
— ծրագրով նախատեսված գործողություններում կընդգրկեն առնվազն 50 մարդ
— ծրագրի փորձը կկարողանան տարածել և կրկնօրինակել
— նախատեսում են համագործակցություն այլ երիտասարդական ծրագրերի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև, որոնք ակտիվ են կոնֆլիկտի ձևափոխման և խաղաղաշինության ոլորտում
— կաշխատեն ազգային կամ տարածաշրջանային մակարդակով
Ծրագիր-առաջարկ ներկայացնելու կարգը և վերջնաժամկետը
Խնդրում ենք լրացնել ծրագիր-առաջարկի և նախահաշվի ձևանմուշները:
Ծրագիր-առաջարկները կարող եք ներկայացնել մինչև ս.թ. մարտի 15-ը հետևյալ հասցեով`anahit.terzikyan@gmail.com
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. մարտի 27-ին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Անահիտ Թերզիկյանին հետևյալ հեռախոսահամարներով ` (+37410) 517 157, ` (+37410) 517 216: