Հայ և օտարերկրացի 107 կամավոր կմասնակցի բարեկարգումների և հոգևոր զրույցների
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի կողմից աջակցություն ստացած «Աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներ» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր միջոցառում հայ և բելգիացի կամավորների մասնակցությամբ: Հայ երիտասարդական «Տիեզերք» երաժշտական խումբը հանդես եկավ տարբեր կատարումներով: Միջոցառմանը ներկա էին նաև Մխիթար Սեբասատացի կրթահամալիրի տնօրինությունը, սաները, ՀԿՍ—ի և Կամավորական ջոկատների ներկայացուցիչները:
2017թ. մարտի 31-ից հունիսի 30-ը «Աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներ» ծրագրի շրջանակում հավաքագրվել են հայ և օտարերկրացի 107 կամավորներ, լուծվել են նրանց տեղափոխման, կացության և զբաղվածության հարցերը: Հուլիս—հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է կամավորների հետ կազմակերպել և իրականացնել բարեկարգման և վերանորոգման աշխատանք 8 ճամբարներում: Բոլոր ճամբարների կամավորների համար կկազմակերպվի մեկօրյա այց Գեղարդավանք, որի ընթացքում նրանք կբարեկարգեն և կմաքրեն վանքի տարածքը, կմասնակցեն վանահայրերի՝ կրոնական հարցերին առնչվող դասախոսությանը և քննարկումներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 2 սան ընդգրկված ենճամբարների կազմում որպես կամավորներ և ներկայացնում են Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը, քրիստոնեական արժեքները, քույր եկեղեցիների հետ հարաբերությունները և էկումենիկ համագործակցությունը մյուս կամավորներին:
{gallery}Images/2017/July/Kamavorner{/gallery}
