Համայնքային խնդիրները՝ Շիրակի թեմի երիտասարդների լուսաբանման կենտրոնում
ՀԱԵ Շիրակի թեմի Գյումրիի Սոցիալ-կրթական կենտրոնում ԵՀԽ հայստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվեց քաղաքացիական լրագրությանը և տեսանյութ պատրաստելուն նվիրված մեդիա դասընթաց: 15 երիտասարդ հնարավորություն ստացավ ծանոթանալ լրագրության, և տեսանյութ պատրաստելու հիմնական հմտություններին և գործիքներին: Դասընթացը վարում էին «Ֆորմիկա» ընկերության տնօրեն Շահեն Նազարենկոն, «Ֆրեսկո» միջազգային փառատոնի արվեստի գծով տնօրեն` Աննա Կարապետյանը և «Երիտասարդ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ դասախոս Արման Ղազարյանը:
Դասընթացը երկօրյա ընթացքում հնարավորություն տվեց մասնակիցներին առանձնացնել լուսաբանման կարիք ունեցող մարզային և համայնքային խնդիրները, ծանոթանալ լրատվության աղբյուրների հետ աշխատելու մոտեցման հիմունքներին, տարբերել լրագրության ժանրերը և իմանալ, թե ինչպես մոնտաժել հեռուստատեսային նյութերը: Դասընթացի ավարտից հետո մասնագետների խորհրդատվությամբ իրականացվեցին գործնական աշխատանքներ Գյումրի քաղաքում:
Խումբն արդեն ստեղծել է յութուբյան ալիք և ֆեյբուքյան էջ, որտեղ մասնակիցներն արդեն հրապարակել են առաջին տեսահոլովակները:
Դասընթացն իրականացել է «Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միություն» (HEKS EPER) հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Խաղաղության ձայնը» ծրագրի շրջանակում:
{gallery}Images/2018/10._October/TV_Training_in_Gyumri{/gallery}
