Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Արցախից բռնի տեղահանված ևս մեկ ըտանիք սեփական եկամուտն ունի

Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Արցախից բռնի տեղահանված ևս մեկ ըտանիք սեփական եկամուտն ունի

Նինել Գաբրիելյանի ընտանիքը ստիպված էր Արցախից տեղահանվել 2023 թվականին՝ այնտեղ թողնելով մի ամբողջ պատմություն։ Նինելն այժմ ամուսնու, երկու անչափահաս երեխայի և ամուսնու ծնողների բնակություն է հաստատել Արտաշատում և լինելով չափազանց ակտիվ ու աշխատասեր մարդ՝  սկսել է  քայլեր ձեռնարկել կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ։ 

Շատերի նման Նինելը նույնպես մասնակցել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած ինքնազբաղվածության դասընթացներին և հիմա արդեն հաջող իրականացնում է իր բիզնեսը՝ թխում է արցախյան փախլավա, գաթա և վաճառում։ Նինելի նպատակն է ունենալ իր փոքրիկ սրճարանը, որտեղ մարդիկ կվայելեն մեկ գավաթ սուրճ՝ քաղցր աղանդերով, և կկարողանան պատվերներ կատարել՝ տուն տանելու համար։

Նինելի էջում կարող եք պատվիրել ամենահամեղ փախլավաները և գաթաները։ Գործում է նաև առաքում։