Կլիմայի փոփոխության վերաբերյալ ACT Alliance-ի աշխատանքները

Կլիմայի փոփոխության վերաբերյալ ACT Alliance-ի աշխատանքները

Հունիսի 5-15 Գերմանիայի Բոնն քաղաքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 40-րդ սեսիան:  ՀԿՍ-ի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը մասնակցում էր ժողովին որպես ACT Alliance-ի Կլիմային փոփոխության շահերի պաշտպանության խորհրդատվական խմբի անդամ: 

Քննարկվեցին կլիմայի փոփոխության բանակցությունների ընթացքը, ներկայացվեցին համապատասխան  ոլորտներոււմ իրականացրած գործողությունները, ինչպես նաև 2015 թվականին Փարիզում ստորագրվելիք նոր կոնվենցիայի վերաբերյալ պլանավորած աշխատանքները:  Երկրները շարունակում են խթանել կլիմայի փոփոխության հետ կապված ադապտացիոն միջոցառումները, որոնց նպատակն է բարձրացնել դրանց արդյունավետությունը տեղերում` տրամադրելով անհրաժեշտ գործիքներ և միջոցներ, ինչպես նաև կիսելով իրենց փորձն այս բնագավառում:
Հունիսի 7-8-ին ACT Alliance /APRODEV համատեղ ռազմավարական պլանավորման ժողովում  քննարկվեցին այն նախաձեռնությունները, որոնք բխում են  ընթացող բանակցությունների արդյունքներից:  ACT Alliance-ը քննարկեց նաև Լիմայում հրավիրվելիք  COP20-ին ուղղված “ACTNOW for climate justice” քարոզարշավի ռազմավարությունը: Խմբերում մշակվեցին  գլոբալ, ազգային և համայնքային մակարդակներում իրականացվելիք  գործողությունները և դրանց մեթոդները: