Խաղաղաշինության և հաշտեցման հարցը քննարկվել է Տալլինում հանդիպման ժամանակ
Նոյեմբերի 12-ից — 15-ն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Եվրոպայում դիակոնիայի և սոցիալական գործողության միջազգային ակադեմիայի «Ինտերդիակ» նախաձեռնությամբ կայացել է «Խաղաղաշինություն և հաշտեցում» նոր ուսուցանվող ծրագրի հանդիպում-քննարկումը։

Հյուրընկալող կողմն էր «Ինտերդիակ» միջազգային կազմակերպության գործընկեր Էստոնիայի Ավետարանական Լութերական Եղեկեցու դիակոնիայի հիմնադրամը։ Հանդիպմանը ներկա էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Չեխիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Սերբիայից, ինչպես նաև Հայաստանից: ՀԿՍ հիմնադրամի գործունեությունը և նրա ռազմավարական ուղղություններից մեկը՝ «Տարածաշրջանային երկխոսություն հանուն խաղաղության», հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀԿՍ-ի ծրագրային աշխատող Հարություն Կարապետյանը:
{gallery}Images/2019/11._November/Tallin{/gallery}
