Ընտանեկան բարեկեցությանն ուղղված քայլեր
Բազմազավակ վեց ընտանիք մասնակցեց ընտանիքում համատեղ որոշումների կայացման և պատասխանատու հայրության խթանմանն ուղղված խաղ-միջոցառմանը:
«Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամում իրականացված` ««Չորսը պատ» և «ԴՆԹ շղթա»» խորագրով միջոցառումը մաս էր կազմում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Իրազեկվածության բարձրացում. ընտանեկան բարեկեցությանն ուղղված քայլեր» ծրագրին:
Համայնքներում ընտանիքին նվիրված միջոցառումները հատուկ նշանակություն ունեն. հնարավորություն են տալիս գնահատել ընտանեկան ամուր կապերի դերը մարդու կյանքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանիքը հասարկության հիմնական բջիջն է՝ միջոցառումը նպատակ ուներ ամրապնդելու ընտանիքի ներսում անմիջական շփումը։
Միջոցառման ընթացքում կազմակերպեց խաղ-վիկտորինա 6 ընտանիքի հետ, որտեղ 3 փուլերի ընթացքում տրվեցին հարցեր և առաջադրանքներ` ապահովելով ընտանիքի բոլոր անդամների լիարժեք ներգրավվածությունն ու մասնակցությունը և նպաստելով ընտանեկան կապերի ամրապնդմանը, միասին որակյալ ժամանակ անցկացնելուն և հիշողություններ ստեղծելուն:
Այնուհետև մասնակից ընտանիքներին և հյուրերին ներկայացվեց Հայաստանում 1992 թվականին վավերացված երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, տրամադրվեց տպագրված նյութեր և ժամանակ ծանոթանալու կոնվենցիայի հոդվածներին ու դեպքերին, որից հետո մասնակիցները քննարկեցին տրված դեպքերում երեխայի իրավունքների խախտումները։
Բացի մասնակից ընտանիքներից, որպես հանդիսատես, ներկա էին նաև այլ ընտանիքներ` իրենց երեխաների հետ:
«Իրազեկվածության բարձրացում. ընտանեկան բարեկեցությանն ուղղված քայլեր» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում ԵՀԽ ՀԿՍ-ն, և պարտադիր չէ որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տեսակետները:























































































