Զարգացնող կրթությունը գործնականում. բանավեճի և գիտակների ակումբներ Ամասիայում և Աշոցքում

Զարգացնող կրթությունը գործնականում. բանավեճի և գիտակների ակումբներ Ամասիայում և Աշոցքում

2025 թվականի փետրվարից Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքներում հիմնվել են բանավեճի և գիտակների ակումբներ։ Այս ակումբները, որոնք հիմնվել են ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, բարձր դասարանների աշակերտներին հնարավորություն են տալիս զարգացնել քննադատական մտածողությունը, վերլուծական հմտությունները և բանավեճային տեխնիկաները։

Նախաձեռնության նպատակն է խթանել աշակերտների տրամաբանական մտածողությունը, վերլուծական ունակություններն ու հրապարակային խոսքի հմտությունները՝ բանավեճի և ինտելեկտուալ գործունեության միջոցով։ Ակումբները ծառայում են որպես այլընտրանքային արտադպրոցական կրթական հարթակ այն աշակերտների համար, ովքեր իրենց համայնքներում չունեն նման հնարավորություններ։

Ծրագիրը ներառում է փորձագետների և մենթորների ընտրություն, թիմային հանդիպումներ և կարիքների ուսումնասիրում, բանավեճային թեմաների և ժամանակացույցի մշակում, մասնակիցների ընտրություն, ակումբային պարապմունքների անցկացում, ներբնակավայրային և միջդպրոցական մրցույթների կազմակերպում, եզրափակիչ բանավեճի մրցաշարի և ինտելեկտուալ խաղի անցկացում, ինչպես նաև ակումբների գործունեության համար նախատեսված նյութերի տպագրություն։

Պարապմունքներն ընդգրկում են ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական վարժանքներ, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին կիրառել իրենց սովորածը իրական կյանքում։ Գործնական առաջադրանքներն ուղղված են մասնակիցների փաստարկման հմտությունների, տրամաբանական մտածողության և մտքերի հստակ արտահայտման կարողությունների զարգացմանը։

Ծրագրի ավարտին աշակերտները կկարողանան ավելի լավ տիրապետել տարբեր բանավեճային տեխնիկաներին և ինտելեկտուալ խաղերին, զարգացնել փաստերի վերլուծության և ստուգման հմտությունները, աշխատել թիմային միջավայրում, կատարելագործել հրապարակային խոսքի հմտությունները, արդյունավետորեն օգտվել սկզբնաղբյուրներից և մեդիագրագիտության գործիքներից, ինչպես նաև տրամաբանական մտածողությունը կիրառել տարբեր ոլորտներում։

Ծրագիրը համակարգում են մի խումբ փորձառու մասնագետներ, այդ թվում՝ Սեյրան Մարտիրոսյանը՝ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի անդամ, Համլետ Ղազարյանը՝ «Վանանդ» համայնքային ՀԿ-ի նախագահ, Գևորգ Պետրոսյանը՝ «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի նախագահ, Լուիզա Զաքեյանը՝ Սախարովի կենտրոնի ներկայացուցիչ և բանավեճի ակումբի պատասխանատու, Հրայր Հակոբյանը՝ ճարտարագետ-գյուտարար, Ագապի Մանուկյանը՝ մեդիափորձագետ, և Արմեն Պետրոսյանը՝ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի անդամ։

Ակումբների հիմնադրումը Ամասիայում և Աշոցքում կարևոր քայլ է դեպի ուսուցման նոր մակարդակ, որտեղ կրթությունը դուրս է գալիս դասարանից՝ վերածվելով ստեղծագործական մտածողության և բանավեճի ազատ հարթակի։