Երկօրյա դասընթաց Թբիլիսիում

Երկօրյա դասընթաց Թբիլիսիում

HEKS-EPER-ի հարավկովկասյան գրասենյակը 2013 թ. ապրիլի 3-4 Թբիլիսիում կազմակերպել էր երկօրյա դասընթաց <<ՀՇՀ – համապարփակ շուկայավարության հաղորդակցություն>> թեմայով, որին մասնակցում էին HEKS-EPER-ի գործընկեր կազմակերպություններ Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից:  Դասընթացը վարում էր վրացական “MARNET Associates” Ltd.-ից հրավիրված մասնագետ:

Մասնակից կազմակերպությունների թվում էին <<Շեն>>, <<Էկո Գլոբ>>, YMCA և <<Սյունիք>>  Հայաստանից, Ադրբեջանից GABA, ARAN, <<Ազերի կանանց միություն>>, Վրաստանից <<Լազարուս>>, <<Էլկանա>> և այլն:  Հայաստանյան Կլոր սեղանը ներկայացնում էին տ-ն Կարինե Բաղդասարյանը և օր. Նարինե Դավարյանը:  Դասընթացի ընթացքում ներկայացվեցին շուկայավարության ժամանանակից մարտահրավերներ, համապարփակ շուկայավարության ռազմավարություն, շուկայի վերլուծություն, 4P, սպառող,  բրենդինգ, ՀՇՀ-ի պլանավորում և այլ թեմաներ:  Դասընթացի վերջում մասնակիցենրը ստացան սերտիֆիկատներ: