Երիտասարդ սերնդի զարգացման ծրագիր

Երիտասարդ սերնդի զարգացման ծրագիր

2014թ-ի դեկտեմբերի 2-ից  3-ը ծրագրի պատասխանատու Ալլա Սարգիսովան <Երիտասսարդ սերնդի զարգացման ծրագիր Արցախում> ծրագրի շրջանակներում մոնիտորինգ այց կատարեց Արցախ` Շուշի և Խնուշինակ գյուղ: Մոնիտորինգի նպատակն էր դիտարկել ծրագրերի նվաճումները և առկա խնդիրները:
Շուշիի համակարգչային կենտրոնը ստեղծվեց 2012թ-ին, կահավորվեց և համալրվեց համակարգչային տեխնիկայով և ինտերնետով, հնարավորություն տալով Շուշիի երիտասարդությանը կերտելու իր ապագան, օգուտ քաղելու կրթական նոր հնարավորություններից, լուծելու սոցիալական խնդիրները և իրագործելու իրենց գաղափարներն ու ոգևորությունը:

Ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր գործողությունները ուղղված են մասնավորապես երիտասարդների զարգացմանը և համակարգչային կենտրոնի կայուն զարգացմանը:
2014թ-ի դեկտեմբերի 3-ին համակարգչային կենտրոնում իրականացվեց  թվով 2-րդ միջոցառումը երիտասարդների համար, որը կոչվում էր <Համակարգչային անվտանգություն և ապահով ինտերնետ>: Մասնակցում  էին դպրոցականներ և երիտասարդներ Շուշիի  2 միջնակարգ դպրոցներից, քոլեջից, եկեղեցու <Երիտասարդական միությունից> և մի սարկավագ, որքեր մասնակցում են համակարգչային բազային դասընթացներին և նման սեղեկատվական/կրթական/համայնքահեն միջոցառումների, ավելացնելով իրենց գիտելիքներն ու զարգացնելով թիմային աշխատանքի և ինքնավստահության կարողություններ:

Միջոցառման վերջում երիտասարդները  քննարկեցին միջոցառումը, և հաջորդ միջոցառման բովանդակությունն ու կազմակերպչական հարցերը, անվանեցին` <Սուրբ ծնունդն աշխարհի խաչմերուկներում>, որը կիրականացվի դեկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:

Խնուշինակ գյուղի  խաղահրապարակի ցանկապատման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Խաղահրապարակը կառուցվել է 2013 թ-ին և ուրախությամբ լցրել 165 մանուկների սրտերը, որոնք զրկված են մանկապարտեզում խաղալու հաճույքից  և ընդհանրապես խաղալու նորմալ պայմաններից այս սահմանամերձ և հեռավոր գյուղում:
ՀԱԵ Արցախի թեմը նախաձեռնելով այս ծրագիրը պատասխանատվություն վերցրեց մաքուր պահելու խաղահրապարակի տարածքը, կազմակերպեց 450 մրգատու և դեկորատիվ ծառերի տունկը շինարարական աշխատանքներից հետո, շարունակում է հետևողականորեն խնամել տնկիները:

Ծրագրի աշխատակազմն իրականացրեց նախապատրաստական աշխատանքներ առաջին ամսում` շինանյութերի ձեռքբերում, պատնեշի հիմքերի կառուցում, սյունաքարերի տեղադրում և այլն:

Դարպասներն ու դուռը պատվիրված են և պատրաստ կլինեն մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ ցանկապատման բորոր աշխատանքները կավարտվեն ամսվա վերջին: 100քմ մակերեսով սալահատակի տեղադրումը և ցանկապատի ներկման աշխատանքները կարվեն գարնանը, քանի որ հոկտեմբերի սկզբից տեղացող անձրևները խանգարում են շինարարական աշխատանքներին: