Երեխաների նկարներով կպատրաստվեն բացիկներ
Կլոր սեղան հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության և ՄԱԿ—ի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն ավարտեցին «Ես խաղաղության սերմնացան եմ» մրցույթի նկարների վերջնական ընտրությունը:
«Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում իրականացվող «Ես խաղաղության սերմնացան եմ» ծրագիրը հայտարարել էր նկարների մրցույթ Հայաստանի մարզերի և Երևանի՝ 7-1 1և 12-17 տարեկան դպրոցականների համար:
Մրցույթին մասնակցել է ավելի քան 600 նկար: Հանձնաժողովն ընտրել է 50 լավագույն նկարները, որոնք, մրցանակային տեղեր զբաղեցրած նկարների հետ, Խաղաղության միջազգային օրը՝ սեպտեմբերի 21-ին, կցուցադրվեն ՄԱԿ—ի հայաստանյան գրասենյակում: Տարիքային 2 խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած 6 մասնակիցները կստանան հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակների արժանացած 2 մասնակիցների նկարների հիման վրա կտպագրվեն բացիկներ, որոնք կտարածվեն Հայաստանում և արտերկրում:
{gallery}Images/2017/July/Paintings{/gallery}
