Եվրոդիակոնիայի տարեկան ընդհանուր ժողով

Եվրոդիակոնիայի տարեկան ընդհանուր ժողով

Եվրոդիակոնիայի անդամ ու գործընկեր կազմակերպությունների ավելի քան 80 ներկայացուցիչներ մասնակցեցին ս.թ. հունիսի 11-ից 13-ը Պրահայում կայացած տարեկան ընդհանուր ժողովին: Սլեզյան դիակոնիան և Չեխիայի Բողոքական եկեղեցու դիակոնիկ ծառայության գրասենյակը ժողովի հյուրընկալներն էին:
Տարեկան ժողովի օրակարգը ներառում էր գործնական նիստեր, ուսումնական այցելություններ, սեմինարներ, համագործակցության կամընտրական ժողով: ՀԿՍ ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանը մասնակցել է ժողովին և դրա շրջանակներում կազմակերպված տարբեր միջոցառումներին: Մասնավորապես մի սեմինարի, որը ներկայացրեց դիակոնիկ աշխատանքի կայունությանը նպաստող CABLE մեթոդոլոգիան: Ժողովի շրջանակներում այցելություններ են կատարվել տարբեր ծրագրեր, դրանցից մեկը տարեցներին բարձրակարգ ծառայություններ մատուցող ծերանոցն էր, որտեղ մարդիկ արժանապատվորեն անցկացնում էին իրենց ծերությունը:

Ժողովի օրերը լի էին ինտերակտիվ և դինամիկ քննարկումներով, որը ոգեշնչող էր: Ժողովը հարթակ հանդիսացավ մասնակցության և հետագա համագործակցության,  փորձի փոխանակման և համագործակցության հեռահար պլաններ կազմելու համար: