ԵՀԽ պատվիրակության այցը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ

ԵՀԽ պատվիրակության այցը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ

Սեպտեմբերի 21-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար, Վերապատվելի Դր․ Ջերրի Փիլեյի գլխավորած պատվիրակությունը՝ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Գերաշնորհ Տ․ Վիգեն Արքեպիսկոպոս Այքազյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե Ծայրագույն Վարդապետ Անանյանի ուղեկցությամբ, այցելեց ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ (ՀԿՍ)։

1
Հանդիպմանը ներկա էին ԵՀԽ Եկեղեցիների միջազգային հարաբերությունների հանձնաժողովի տնօրեն Փիթեր Փրովը, ԵՀԽ «Հավատք և կարգ» ծրագրի ղեկավար Անի Ղազարյան-Դրիսին, ԵՀԽ Մերձավոր Արևելքի ծրագրի ղեկավար Կառլա Խիջոյանը, ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Դիանա Ծաղիկյանը և ԵՀԽ ՀԿՍ աշխատակիցներ:

4
Հանդիպման ընթացքում ԵՀԽ ՀԿՍ տնօրեն Կարեն Նազարյանը և ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը ներկայացրեցին հիմնադրամի գործունեությունը։

3
Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների աջակցությանը նվիրված՝ 2020-2022 թթ. Ծրագրերին: Քննարկվեցին 2023 թ. տարածաշրջանում առկա մարտահրավերներ, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգությունները, Արցախում ստեղված հումանիտար աղետը և նշյալ ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը:

5
ՀԿՍ ներկայացուցիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ԵՀԽ պատվիրակությանը Հայաստանին ցուցաբերած աջակցության և արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում իրենց նպաստը բերելու պատրաստակամության համար:

6
Կարևորվեց համերաշխության, խաղաղության հաստատումը, դատապարտվեց ցեղասպանությունը: