ԵՀԽ հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը միացել է Հյուրընկալ Եվրոպա կառուցելու մասին Եվրադիակոնիայի հռչակագրին
ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը հունիսի 10-ին գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի գլխավորությամբ մասնակցել է Եվրադիակոնիա համաեվրոպական միջեկեղեցական կազմակերպության տարեկան լիագումար նիստին:

Նիստն ամփոփվել է համատեղ հռչակագրով: Հռչակագրի տեքստն ամբողջությամբ, հայերեն ոչ պաշտոնական թարգմանությամբ ներկայացված է ստորև: ԵՀԽ հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը Եվրադիակոնիա կազմակերպության ակտիվ անդամներից մեկն է:

ՀՌՉԱԿԱԳԻՐ
ընդունված է
Եվրադիակոնիայի տարեկան ընդհանուր ժողովում,
Ուտրեխտ, 10-ը Հունիսի 2016 թ.
Լիագումար նիստին Եվրադիակոնիայի անդամների մասնակցությամբ:
Ընդունվել է հետևյալ հայտարարագիրը`
Տարեկան ընդհանուր ժողովի հռչակագիրը հյուրընկալ Եվրոպա կառուցելու մասին
Հյուրաընկալությունը Դիակոնիայի առանցքային տարրերից է: Դա այն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում միմյանց մեր համայնքներում: Դա միմիյանց տարբերությունները հարգելն է` միաժամանակ գիտակցելով մեր և մյուսների անկատարությունը:
Հյուրընկալությունը դռները և սրտերը բացելն է կարիքավորների առաջ, լիովին գիտակցելով, որ մենք ինքներս ունենք համերաշխության և հույսի կարիք. այն տալու և ստանալու սկզբունքն է:
Հյուրընկալությունը վերացնում է Եվրոպական Միության սահմանները: Այն տարբեր ծագման մարդկանց ողջունելն է: Աջակցության կարիք ունեն նաև սոցիալապես խոցելի խմբերը, որոնք իրենց ծննդավայրերում փորձում են կառուցել իրենց տունն ու կյանքը:
Արդյո՞ք մենք հյուրընկալ ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հանդեպ, նրանց, ովքեր բախվում են միայնության կամ աղքատության բարդությունների հետ: Պատասխանը տխուր և պարզ է` ոչ: Ֆինանսական ճգնաժամի հետևանքով աճել է անկայուն զբաղվածություն ունեցող և աղքատության առաջ կանգնած մարդկանց թիվը: Կենսաթոշակային կարգի փոփոխությունները տարեցներին դրդում են նյութական զրկանքների, մինչդեռ երիտասարդները պայքարում են արժանապատիվ աշխատանք գտնելու համար: Ավելի լավ ապագայի մասին երազանքները խորտակվում են փախստականների լեփ-լեցուն ճամբարներում, մինչդեռ էթնիկ փոքրամասնությունները, ինչպիսիք գնչուներն են, յուրաքանչյուր օր բախվում են խտրականությանը:
Եվրադիակոնիան, որն այս տարի իր անդամների հետ հավաքվել է տարեկան ընդհանուր ժողովի Ուտրեխտում, կոչ է անում ամբողջ Եվրոպայի որոշում կայացնողներին ցուցաբերել անկեղծ հյուրընկալություն` իրականացնելով հավակնոտ և ինտեգրված ռազմավարություններ` աղքատության և սոցիալական բացառման/զատման դեմ պայքարում` 1.վերականգնելով հավասարակշռությունը տնտեսական աճի և սոցիալական ներդրումների միջև, 2. ձևակերպելով ներառման և ինտեգրացիոն քաղաքականություններ, որոնք կկառուցեն կամուրջներ այլ ոչ թե ցանկապատեր, 3. հստակ և ամբողջությամբ դատապարտելով այլատյացությունը և ատելության քարոզը:
Մենք կոչ ենք անում եվրոպացիներին բացել իրենց սրտերն ու միտքն բոլոր նրանց առջև, ովքեր պայքարում են աղքատության և բացառման դեմ, ստիպված են լինում հաղթահարել ատելությունը և վախը` հույսի և սիրո արտահայտման միջոցով, և որպես հարևաններ ընդունել օտարներին: Մենք, մեր հերթին, խոստանում ենք շարունակել մեր դիակոնիալ աշխատանքը` հիմնված քրիստոնեական հավատի վրա և ոգեշնչված Քրիստոսի օրինակով , որը հիմնված է երեք սյուների վրա` Շահերի պաշտպանություն, Սոցիալական ծառայություն և Դիակոնիալ ինքնության:
Շահերի պաշտպանություն միջոցով մենք շարունակելու ենք հոգալ, որպեսզի որոշակի տնտեսական միջոցառումների վնասակար սոցիալական հետևանքները և անտարբերությունը չմնան անհայտ կամ անպատասխան: Մենք ցանկանում ենք ապացուցել քաղաքական որոշում կայացնողներին, որ հյուրընկալության արժեքն իրական է, ինչպես նաև նախաձեռնել և պահպանել հասարակությունից բխող սոցիալական և հասարակական փոփոխությունները:
Սոցիալական ծառայության միջոցով մենք կշարունակենք օժանդակել հարյուր հազարավոր կարիքավոր մարդկանց` հաճախ համագործակցելով պետական մարմինների հետ: Սակայն կրճատվող պետական բյուջեների ժամանակներում մենք ցանկանում ենք ընդգծել ծառայությունների շարունակական մատչելիության և որակի կարևորությունը: Մինչ մասնագետները շարունակում են մնալ ծառայության մատուցման հիմնաքարը, մենք ցանկանում ենք ոգեշնչել կամավորներին և սպառողներին, և նրանց անմիջականորեն ներգրավել մեր գործողությունների մշակման և գնահատման մեջ:
Դիակոնիալ ինքնության արտացոլման միջոցով մենք կշարունակենք իրագործել քրիստոնեական հյուրընկալության, համերաշխության և բարեգործության արժեքները գործնականում կիրառելու բարելավված ուղիները: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ քրիստոնեական հավատքը մասնավոր չէ, այն հանրային պատասխանատվության հարց է: Դիակոնիան հին հասկացություն է` ժամանակակից նշանակությամբ: