Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինք․ ֆորումները հանդիպեցին Ամմանում
Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանում տեղի է ունեցել Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի (ACT Alliance) ֆորումների առաջին համաժողովը։ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նույնպես մասնակցել է հանդիպմանը: Դաշինքի գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիան իր բացման խոսքում մի անգամ ևս շեշտել է, որ «Կենտրոնում ֆորումներն են» մոտեցումը հրամայական է բոլոր անդամների համար։
Տարածաշրջանային փորձը ներկայացրել են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆորումները: Անդամակցության և ֆինանսավորման ռազմավարությունների վերաբերյալ քննարկումները կշարունակվեն այս տարվա վերջին՝ ACT դաշինքի 2024թ. համագումարի ընթացքում։
Ժողովի մասնակիցները այցելեցին փախստականների ճամբարներ, որտեղ իրականացվում են զարգացման ծրագրեր, որպեսզի իրենց կյանքը բարելավելու համար մարդիկ նոր հմտություններ ստանան։


