Դիակոնիան ու դիակոնիայի ուսուցումը Կլոր Սեղանի ծրագրերում
2012թ. նոյեմբերի 27-ից 28-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միջազգային համաժողով` նվիրված դիակոնիայի (եկեղեցու, հոգևորականների, և ընդհանրապես, քրիստոնեական արժեքների վրա հենվող սոցիալական աշխատանք) արդի զարգացումներին, ինչպես նաև Հայաստանում դիակոնիայի ուսուցման ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին:
Հայաստանից ու արտերկրից հրավիրված մասնակիցներն ու խոսնակները ներկայացրեցին դիակոնիայի առանձնահատկությունները տարբեր երկրների ու հոգևոր ավանդույթների շրջանակներում, դիակոնիայի ժամանակակից զարգացումները: Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ու ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոսները ներկայացրեցրին Հայ Եկեղեցու պատմության համատեքստում դիակոնիայի զարգացումը, ուսուցման ներկա վիճակն ու ուսումնական պլանի մշակման հեռանկարները:
Համաժողովին ընդհանուր թվով մասնակցեցին մոտ քառասուն մասնագետներ, հոգևոր առաջնորդներ ու եկեղեցահեն և բարեգործական կառույցներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Ղրղզստանից, Բելառուսից, Ռուսաստանից: Հայաստանից մասնակցեցին Գևորգյան Հոգևոր Ճեմարանի, ԵՊՀ Աստվածաբանության և Սոցիոլոիայի ֆակուլտետների, ՀԱԵ կառույցների, «Ուորլդվիժն» եւ «Ամքոր» կազմակերպությունների ներկայացուցիչներ, և այլն։
Համաժողովի կազմակերպմանն ու իրականացմանն աջակցեցին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և Արևելք հիմնադրամը:




