Առաքելություն և տեսլական

Առաքելություն և տեսլական

ՀԿՍ-ի առաքելությունը

ՀԿՍ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում և Արցախում (Լեռնային Ղարաբաղում) աղքատության նվազեցմանը, հոգևոր-բարոյական արժեքներով առաջնորդվող, օրինականության և արդարության սկզբունքներով ապրող հասարակության կայացմանը, ինչպես նաև խաղաղությանն ու տարածաշրջանային հաշտեցմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը՝ դիակոնիկ ու զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:

ՀԿՍ-ի տեսլականը

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում  մարդիկ ապրում են հավասար իրավունքներ և հնարավորություններ ընձեռող, սոցիալական արդարություն ու արժանապատիվ կյանք վայելող, օրինապաշտ և քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, խաղաղություն և բարեկեցիկ պայմաններ ապահովող հասարակությունում:

Արժեքներ և առաջնորդող սկզբունքներ

ՀԿՍ-ն կարևորում է քրիստոնեական հիմնարար արժեքների` սիրո, հավատի ու հույսի, գործուն դրսևորումը: Հիմնվելով այն աստվածաշնչյան համոզմունքի վրա, որ մարդիկ ստեղծվել են Աստծո պատկերով ու նմանությամբ և պետք է արժանանան հավասար վերաբերմունքի, ՀԿՍ-ն իր աշխատանքում առաջնորդվում է հետևյալով`

  • Պահպանել քրիստոնեական, համամարդկային, ազգային և մշակութային արժեքները,
  • Հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,
  • Հոգածություն ցուցաբերել հանրության սոցիալապես խոցելի խմբերի կարիքների նկատմամբ, 
  • Պահպանել շրջակա միջավայրը,
  • Կարևորել հաշվետվողականությունը, թափանցիկությունը և մասնակցայնությունը, փոխվստահությունը, անկողմնակալությունը և հետևողականությունը,
  • Գրանցել գործունեության բարձր արդյունավետություն և ազդեցիկություն,
  • Իրականացնել մատուցված ծառայությունների, ստացված արդյունքների և ազդեցության շարունակական գնահատում և փոփոխություններ՝ ըստ անհրաժեշտության,
  • Խրախուսել թիմային աշխատանքը և համագործակցությունը:

Իմացեք տարբեր միություններում մեր անդամակցության մասին՝ այստեղ: