Աջակցություն սիրահայ ընտանիքներին

Աջակցություն սիրահայ ընտանիքներին

 Սիրիահայ համայնքի քառասուն ամենակարիքավոր ընտանիքներ ստացան 20,000 ՀՀ դրամ արժողությամբ պլաստիկ քարտեր Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ “Սիրիահայերի կենսապայմանների բարելավում” ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը գերմանական “Kirche in Not” հիմնադրամի ֆինանսավորմամբ:


Պլաստիկ քարտերը հնարավորություն կտան ընտրելու անհրաժեշտ սննդամթերքը, բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի:
Դեկտեմբերի 25-ին և 28-ին Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իրականացրեց պլաստիկ քարտերի բաշխումը Արարատյան Հայրապետական Թեմի և Հալէպ ՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ, ուր սիրիահայերը՝ հատկապես կանայք, մասնակցում են սոցիալ-հոգեբանական աջակցության խմբերին: Այս հանդիպումները հոգևորականի և հոգեբանի հետ նպաստում են նրանց վերականգնմանն ու սթրեսային հոգեվիճակները հաղթահարելուն:

Մամուլի անդրադարձ`
https://www.qahana.am/am/news/show/119567779