Աշխատանքային ճամբարներ Զվարթնոց տաճարում և այլ վայրերում
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ «Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ — կամավորական աշխատանքների ծառայություն» ՀԿ-ն իրականացնում է «Աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներ» ծրագիրը: Այս տարի ծրագիրը նախատեսել է 12 ճամբար ՀՀ տարածքում` Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում, Զվարթնոց տաճարում, Տեսողական խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոցում, Աբովյանի և Իջևանի ՍՈՍ մանկական գյուղերում, Երևանի բուսաբանական այգում, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի «Հույսի ավան» թաղամասում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Ճամբարներին մասնակցում են երիտասարդներ Հայաստանից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Սլովենիայից, Թայվանից և այլ երկրներից:

Կլոր սեղան իմնադրամի ծրագրերի պատասխանատուի օգնական Հարություն Կարապետյանն այցելեց Ջվարթնոց տաճարում գործող ճամաբար, որը սկսել էր իր աշխատանքները հուլիսի 13-ից: Ճամբարում աշխատում է 13 երիտասարդ, որոնք ընդգրկված են Զվարթնոց տաճարի և ճամբարի հարակից տարածքների բարեկանգման աշխատանքում: Կամավորների համար ստեղծվել են աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ: Երիտասարդները կիսեցին իրենց տպավորությունները Հայաստանի պատմամշակութային արժեքների վերաբերյալ, ինչպես նաև հայտնեցին իրենց գոհունակությունը նման ճամբարներ կազմակերպելու համար:
{gallery}Images/2019/07_July/Cleaning_Camp{/gallery}

