Այցելություն Շող ցերեկային կենտրոն

Այցելություն Շող ցերեկային կենտրոն

Ս.թ. հունիսի 25-ին ՀԿՍ այցելություն կատարեց “Շող” ցերեկային կենտրոն: Ցերեկային կենտրոնը լավ կահավորված է և ունի մասնագիտացված աշխատակիցներ, ովքեր հաջողությամբ են իրականացնում սոցիալական և կրթական աշխատանքը երեխաների հետ: 

Կենտրոն հաճախում են մեծ մասամբ սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները և կենտրոնի հմուտ աշխատակիցների շնորհիվ ստանում են կարողություններ և վստահություն սոցիալական և հոգեբանական խորհրդատվության, արվեստի և համակարգչային դասընթացների, դասապատրաստման և մաթեմատիկայի ու օտար լեզուների գիտելիքների խորացման միջոցով: 

Կենտրոնը ապահովում է երեխաներին նաև սնունդով: ՀԿՍ-ն քննարկեց կենտրոնի հետ փորձի փոխանակման տարբերակները և ՀԿՍ համակարգչային գրագիտություն ծրագրում ներգրավածությունը: