Սոցիալական կենտրոններ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր ծրագրերի շրջանակում նպաստել է Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերին կից գործող սոցիալ-կրթական կենտրոնների ստեղծմանը և գործունեությանը: Կենտրոնները ծավալում են կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգևոր-մշակութային գործունեություն և տարբեր ծառայություններ են մատուցում սոցիալապես անապահով ընտանիքներին և խոցելի խմբերին: Կենտրոնները հատուկ ուշադրություն են դարձնում երեխաների, միայնակ կանանց, տարեցների և հատուկ կարիքներով անձանց հետ աշխատանքին: Ներկայում Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել և գործում են հետևյալ սոցիալական կենտրոնները՝
Աշտարակի «Սբ. Մարիանե» սոցիալական կենտրոն՝ Արագածոտնի մարզ,
Սաղմոսավանի սոցիալական կենտրոն՝ Արագածոտնի մարզ,
Գավառի սոցիալական կենտրոն՝ Գեղարքունիքի մարզ ,
Վարդենիսի սոցիալական կենտրոն՝ Գեղարքունիքի մարզ,
Գյումրիի սոցիալկան կենտրոն՝ Շիրակի մարզ,
Իջևանի «Արևիկ» սոցիալական կենտրոն՝ Տավուշի մարզ,
Վանաձորի սոցիալական կենտրոն՝ Լոռու մարզ,
Գայի սոցիալական կենտրոն՝ Արմավիրի մարզ
Քարակերտի սոցիալական կենտրոն՝ Արմավիրի մարզ
Ջրվեժի սոցիալական կենտրոն՝ Կոտայքի մարզ:
Նոր «Խաղաղության գրադարան»՝ Շիրակի թեմում
Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանում իրականացվեց «Խաղաղության գրադարան» ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանը համալրել քաղաքագիտական և մասնագիտական գրականությամբ։…
Կարդալ ավելին
Համայնքային զարգացման, խաղաղաշինության և արտակարգ իրավիճակների արձագանքման գործում կարևոր և նշանակալի է Կլոր սեղան հիմնադրամի դերը,- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր տարեկան ամփոփիչ միջոցառման ընթացքում ամփոփեց 2019 թ. գործունեությունը: Հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին՝ Մայր Աթոռ Սուրբ…
Կարդալ ավելին
Ծառատունկ Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի բակում
Արագածոտնի Թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի մոտ 30 անդամ՝ երեխաներ, մեծահասակներ, աշխատակազմ և կամավորներ, կենտրոնի այգում իրականացրեցին ծառատունկ: Armenia Tree Project ծրագրի…
Կարդալ ավելին
«Բացատում»՝ Սաղմոսավանի Հայորդաց տանը
ՀԱԵ Արագածոտնի թեմի Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի և Սաղմոսավանի Հայորդաց տան սաների մասնակցությամբ Սաղմոսավանի նորակառույց Հայորդաց տան դահլիճում ցուցադրվեց բնապահպանական բովանդակությամբ…
Կարդալ ավելին
Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների դասընթացի ֆոնդհայթայթման հիմունքների փուլը
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների հիմնադրմանն ուղղված դասընթացի երրորդ փուլը: Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին կից…
Կարդալ ավելին
Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուները քննարկել են ընթացիկ ծրագրերը
Տեղի ունեցավ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի նախագահ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի նախագահությամբ: Նիստի մեկնարկին Կլոր սեղան…
Կարդալ ավելին