Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի կողմից, իրականացվող «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում մարտի 5-ին Գևորգյան Հոգևոր ճեմարանի քահանայից պատրաստման Գ լսարանի սաների նախաձեռնությամբ կայացավ Էջմիածին քաղաքի № 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի ավագ խմբի երեխաների հետ: Հանդիպմանը մասնակցում էին մոտ 50 մանուկներ: Գևորգյան Հոգևոր ճեմարանի սաները հանդիպեցին երեխաների հետ, որպեսզի վերջիններիս հորդորեն սիրել միմյանց և շրջապատող աշխարհը, ներդաշնակ հարաբերություններ ունենալ միմյանց հետ՝ խմբերում, բակում, աշխարհում:
«Խաղաղարար մանուկներ» ծրագիրը նաև նախատեսում էր ծանոթացնել երեխաներին այլ ազգերի և նրանց մշակույթների հետ: Հանդիպման ընթացքում դպիր Արման Հարությունյաննը ինտերակտիվ պրեզենտացիայի միջոցով ներկայացրեց, տարբեր ազգերի երեխաների՝ նման և միասնական լինելը: Երեխաները հասկացան հարգանքի, խաղաղության և սիրո կարևորությունը բոլոր ազգերի մանուկների և ժողովուրդների հանդեպ: Լուսանկարների միջոցով երեխաներին ներկայացվեց տարբեր ազգերի փոքրիկ հեքիաթ-պատմվածքներ: Հանդիպման ժամանակ երեխաները բացատրեցին «խաղաղության» իրենց ընկալումը և պատկերացումը: Զրույցի արդյունքում մանուկներն ավելի լայն պատկերացում ունեցան խաղաղության մասին, հանդիպման ավարտին փոխանակեցին քաղցրավենիք և ստացան փոքրիկ գունազարդ մանկական գրքույկներ, որտեղ ներկայացված էին դրվագներ Հին և Նոր Կտակարաններից:
https://roundtable-act.am/en/news/peace_talks_with_children#sigProIdf386bfee2d