Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր տաղավարով այս տարի ևս մասնակցեց «Բերքի տոն 2019»-ին: Ներկայացվել էին ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, Գավառի փախլավա, գաթա, արևելյան քաղցրավենիք, համեմունքներ, Հաղարծնի մեղր, օշարակներ, մուրաբաներ:
«Բերքի տոն 2019»-ին առանձին սեղաններով մասնակցեցին Ջրվեժի, Քարակերտի, Գայի, Աշտարակի, Գավառի, Վարդենիսի և Իջևանի սոցիալական կենտրոնները, սիրիահայերի աջակցության ծրագրերի մասնակից սիրիահայ կանայք:
Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում ստեղծված կենտրոններում գործում են տարբեր խմբակներ, որոնց մասնակիցները հաճախ են տարբեր ցուցահանդեսներին և փառատոներին ներկայացնում իրենց աշխատանքները:
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
https://roundtable-act.am/en/news/harvest_fest_2019#sigProId3d831c35ea