ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը շարունակում է կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային ծրագրերը: Այս անգամ սննդով լի փաթեթներ էին պատրաստվել Շիրակի թեմի հատուկ բազմանդամ ընտանիքների համար, որը կարող էր ապահովել ընտանիքին սննդով որոշակի ժամանակահատված: Փաթեթները լի էին ոչ միայն նպարեղենով, պահածոներով, բուսական յուղով, 10 կգ ալյուրով, տարբեր սննդարար ուտելիքներով, նաև երեխաների համար քաղցրավենիք էր նախատեսված: 36 բազմազավակ ընտանիքների տրամադրվեց այս աջակցությունը: Փաթեթները բաժանեցին Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները:
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ միայն միմյանց օգնելով կարող ենք հաղթահարել դժվարին իրավիճակը ու վիտամիններով հարուստ սնունդն ամուր ու անխոցելի կդարձնի ծնողներին ու երեխաներին, կպաշտպանի վարակներից ու տարատեսակ հիվանդություններից:
Մեր նախորդ ծրագրերի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:
https://roundtable-act.am/en/news/food-snund-shirak_round-table-charity-foundation#sigProId654ead9bea