Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ իր roundtable-act.am կայքի արդիականացման համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք կներկայացնեն գնային առաջարկ հետևյալ պարամետրերի համար՝
1. Նոր կայքի պատրաստում նոր ձեւավորմամբ, նախկինում օգտագործված համակարգերի արդիականացում եւ ինտեգրում նոր կայքին։
• Կայքի նոր դիզայն,
• Կայքի նոր CMS համակարգի ստեղծում եւ կարգավորում,
• Հին կայքի տեղեկատվության տեղափոխում նոր համակարգ,
• Նվիրատվության համակարգի արդիականացում,
• Կայքի մեդիադարանի արդիականացում,
• Էլ փոստի ստուգման համայարգի արդիականացում,
• Նոր սերվերի կարգավորումներ,
• SSL սերտիֆիկատ տեղադրում։
2. VPS սերվերի, կայքի եւ կորպորատիվ էլ փոստային հասցեների տարեկան, սպասարկման ծառայություն
• VPS սերվեր,
• Կայքի սպասարկում,
• Էլ հասցեների սպասարկում։
Դիմելու ընթացակարգ
Վերոշարադրյալ պարամետրերին համապատասխանող կազմակերպությունները կարող են մինչեւ 2023 թվականի փետրվարի 17-ը ներկայացնել գնային առաջարկները՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեով: