There is no translation available.

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (այսուհետ՝ ՀԿՍ) «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում հայտարարում է բիզնեսի խորհրդատուի ընտրության մրցույթ:


1. Ծրագրի նկարագիր


Ծրագրի նպատակն է աջակցել պատերազմից տուժած առնվազն 50 ընտանիքներին բիզնես գաղափարները կյանքի կոչելու և իրենց եկամուտը բարձրացնելու: Ծրագրի շահառու են համարվում 2020-2022թթ. պատերազմից տուժած ընտանիքները, ովքեր ունեն զոհված, անհետ կորած, գերեվարված, հաշմանդամության արդյունքում անաշխատունակ դարձած տան անդամներ, բազմանդամ ընտանիքները, միայնակ մայրերը, տեղահանվածները:

Ծրագրով նախատեսված է՝


- Ծրագրի շահառուների բացահայտում և ընտրություն։ Շահառուների մասին տեղեկատվության ստացում, տնային այցելություններ, կարիքների մասնակցային հրատապ գնահատում:


- Միջամտության պլանավորում։ Ծրագիրն իրականացնող խումբը կօգնի ընտանիքին կոնկրետացնել իրենց հատուկ կարիքները, առաջնահերթությունները՝ ելնելով իրենց կարողություններից, հետաքրքրություններիից, փորձից և այլ գործոններից: Պլանը կներառի նաև բիզնեսի ստեղծման/ընդլայնման համար անհրաժեշտ հաշվարկները, գործունեության ժամկետները և մոնիթորինգը: Ծրագիրը կցվելու է նվիրատվության համաձայնագրին, յուրաքանչյուր ընտանիքի հետ պայմանագիր կկնքվի օգնության ստացման համար:


- Կարողությունների զարգացում։ Ընտրված ընտանիքներին կտրամադրվեն ուսուցման հնարավորություններ ձեռնարկատիրության, հաշվապահական հաշվառման հիմունքների, բիզնեսի գրանցման, հարկման, օրենքի պահանջների, արտադրանքի մշակման, և աշխատանքի ընթացքում խորհրդատվություն, որտեղ տեղին է և ըստ անհրաժեշտության։


- Բիզնես գաղափարներին փոքրածավալ դրամաշնորհային աջակցության տրամադրում։ Սա այն շեմն է, որը կարող է տատանվել և ավելի քիչ լինել նախատեսվածից, քանի որ ֆինանսավորումը կտրամադրվի բիզնեսի գաղափարի և դրա արժեքի/ծախսերի մանրակրկիտ հաշվարկների հիման վրա:

2. Բիզնես խորհրդատուի աշխատանքի շրջանակը

- Ծրագրի պատասխանատուի հետ այցելել շահառու ընտանիքներին՝ մասնակցելով կարիքի գնահատմանը,


- Մասնակցել ընտրված շահառուների հետ բիզնես ծրագրերի վերաբերյալ կողմոնորշիչ հանդիպմանը, աջակցել ծրագրի պատասխանատուին շահառուների ծրագրերի ընտրությանը, գնահատմանը, շահառուների բիզնես ծրագրերի մշակմանը, ապահովել շահառուների հետ հետադարձ կապը,


- Իրականացնել ֆինանսական գրագիտության դասընթացներ ընտրված շահառուների համար՝ համաձայն մշակված ուսումնական պլանի և մեթոդաբանության,


- Կատարել շուկայի ուսումնասիրություն և գնահարցումներ բիզնես առաջարկները իրագործելու համար,


- Իրականացնել վերահսկման գործողություններ և աջակցել շահառուների ծրագրերի իրականացման ընթացքում ծագած խնդիրների լուծմանը,


- Մասնակցել Ծրագրի կողմից կազմակերպվելիք քննարկումներին ։ Քննարկումների բովանդակությունը և ընտրված թեմաները կորոշվեն՝ ելնելով շահառուների կարիքներից և պահանջներից. այն կարող է ներառել հարկման, բիզնեսի ընդլայնման և շուկայավարման խնդիրների, կոնկրետ բիզնես տեսակի խնդիրների և այլնի մասին տեղեկություն:

3. Գործունեության իրականացման վայր և ժամանակացույց

Բիզնես խորհրդատուն անցկացնելու է իր խորհրդատվությունը Հայաստանի Հանրապետության 3-4 մարզերում (նախնական ՝Արարատ, Գեղարքունիք, Սյունիք):

Ծրագրի տևողությունն է 2023թ. հունվարից դեկտեմբեր:

4. Պահանջվող հմտությունները

- Բուհական աստիճան բիզնես կառավարման, տնտեսագիտության որորտում, կամ կրթության ոլորտում որակավորում (կամ այլ հարակից ոլորտներում),

- Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման ուսումնական պլանի, դասընթացի ծրագրերի և ուսումնական նյութերի մշակման փորձ (կդիտվի որպես առավելություն)

- Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման թրեյնինգների, քոուչինգի և մենթորության իրականացման փորձ (առնվազն 1 տարի).

- Աղքատ/ծայրահեղ աղքատ մարդկանց հետ աշխատելու փորձ (կդիտվի որպես առավելություն)

- Թիմում աշխատելու, միջանձնային, ինչպես նաև հաղորդակցման և կատարողական հմտություններ

- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն (բանավոր/գրավոր)

- Համակարգչային ծրագրերից օգտնեվելու (MS Office, ինտերնետ և այլն) և ներկայացման հմտություններ:


5. Դիմումի ընթացակարգ


Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ, ֆինանսական առաջարկություն, կենսագրական թերթիկ (CV) This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեով:

  • Print
  • Email

Gallery

Contact us

Address: Mother See of Holy Etchmiadzin, Etchmiadzin 1101, Armenia

Tel.: +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page