Հռետորաբանություն և հաղորդակցման հմտություններ

Հռետորաբանություն և հաղորդակցման հմտություններ

ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող արտադպրոցական կրթությանը նվիրված ծրագրի շրջանակներում Արտաշատ քաղաքում հիմնվել է «Հռետորաբանություն և հաղորդակցման հմտություններ» խմբակը, որը գործում է ս․ թ․ սեպտեմբեր ամսից։
Գործունեության այս կարճ ժամանակահատվածում սաներն արդեն հասցրել են իրենց խոսքն ու ներկայությունն ունենալ համայնքային կյանքում։ Նրանք մասնակցել են Արտաշատի հիմնադրման 2215-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին՝ գեղեցիկ ելույթներով փառաբանելով հայրենի քաղաքը։ Տասից ավելի սաներ հանդես են եկել նաև Հայրենիքին նվիրված ասույթներով՝ իրենց խոսքում արտահայտելով սերն ու նվիրումն առ Հայրենիք, արժևորելով հարազատ համայնքի պատմությունն ու ավանդույթները։
Ուրախ ենք, որ մեր աջակցությամբ երեխաները հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց հաղորդակցման և հրապարակային խոսքի հմտությունները, դրսևորելու ստեղծագործական կարողությունները և ակտիվորեն մասնակցելու համայնքային կյանքին։
Հետևյալ հղմամբ էլ կարող եք տեսնել միջոցառման տեսակադրերից՝ https://www.facebook.com/share/v/1E3dGu38mn/?mibextid=wwXIfr%D6%89
Խմբակի ֆինանսավորումը կատարվում է FAP և IOCC կառույցների աջակցությամբ։