Ընդհանուր տեղեկություն
Ծանոթացեք մեր պատմությանը, առաքելությանը, գործունեությանը, կառավարմանը և միջազգային անդամակցությանը:
Ով ենք մենք
Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) հիմնվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ և Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությամբ: Կլոր սեղանը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին (գրասենյակը հիմնադրվել է 1997թ.) և այժմ գործում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո:
Սերտորեն համագործակցելով հայ եկեղեցիների, տեղական հասարակական կազմակերպությունների, եկեղեցահեն կազմակերպությունների հետ՝ ՀԿՍ-ն նպատակ ունի համատեղ ուժերով անդրադառնալ երկրի մի շարք հիմնարար սոցիալական և տնտեսական խնդիրներին: 2004թ. նոյեմբերին ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ՀԿՍ-ն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ անունով գրանցվել է որպես ինքնուրույն իրավաբանական անձ:
ՀԿՍ-ի առաքելությունը
ՀԿՍ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում և Արցախում (Լեռնային Ղարաբաղում) աղքատության նվազեցմանը, հոգևոր-բարոյական արժեքներով առաջնորդվող, օրինականության և արդարության սկզբունքներով ապրող հասարակության կայացմանը, ինչպես նաև խաղաղությանն ու տարածաշրջանային հաշտեցմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը՝ դիակոնիկ ու զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:
ՀԿՍ-ի տեսլականը
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում մարդիկ ապրում են հավասար իրավունքներ և հնարավորություններ ընձեռող, սոցիալական արդարություն ու արժանապատիվ կյանք վայելող, օրինապաշտ և քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, խաղաղություն և բարեկեցիկ պայմաններ ապահովող հասարակությունում:
Արժեքներ և առաջնորդող սկզբունքներ
ՀԿՍ-ն կարևորում է քրիստոնեական հիմնարար արժեքների՝ սիրո, հավատի ու հույսի, գործուն դրսևորումը: Հիմնվելով այն աստվածաշնչյան համոզմունքի վրա, որ մարդիկ ստեղծվել են Աստծո պատկերով ու նմանությամբ և պետք է արժանանան հավասար վերաբերմունքի, ՀԿՍ-ն իր աշխատանքում առաջնորդվում է հետևյալով՝
- Պահպանել քրիստոնեական, համամարդկային, ազգային և մշակութային արժեքները,
- Հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,
- Հոգածություն ցուցաբերել հանրության սոցիալապես խոցելի խմբերի կարիքների նկատմամբ,
- Պահպանել շրջակա միջավայրը,
- Կարևորել հաշվետվողականությունը, թափանցիկությունը և մասնակցայնությունը, փոխվստահությունը, անկողմնակալությունը և հետևողականությունը,
- Գրանցել գործունեության բարձր արդյունավետություն և ազդեցիկություն,
- Իրականացնել մատուցված ծառայությունների, ստացված արդյունքների և ազդեցության շարունակական գնահատում և փոփոխություններ՝ ըստ անհրաժեշտության,
- Խրախուսել թիմային աշխատանքը և համագործակցությունը:
Ինչ ենք անում
Կլոր սեղան հիմնադրամն աշխատում է եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով՝ նպաստելով աղքատության վերացմանը և համայնքների կայուն զարգացմանը Հայաստանում և Արցախում:
Համապարփակ համայնքային զարգացում
Խթանում ենք տեղական ինքնակառավարումը և սոցիալական ձեռնարկատիրությունը՝ ստեղծելով կայուն ապրուստի միջոցներ:
Դիակոնիա
Եկեղեցական սոցիալական աշխատանքի միջոցով աջակցում ենք առավել խոցելի խմբերին և տեղահանվածներին:
Կարողությունների զարգացում
Հզորացնում ենք մեր գործընկերներին և շահառուներին՝ տրամադրելով գիտելիք և հմտություններ:
Արտակարգ իրավիճակներ
Ապահովում ենք արագ և նպատակային արձագանքում ճգնաժամային և արտակարգ դրությունների ժամանակ:
Անդամակցություն
ՀԿՍ-ն անդամակցում է հետևյալ միջազգային և տեղական ցանցերին.
Հոգաբարձուների խորհուրդ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կառավարող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի կազմում են Հայ Առաքելական, Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների յոթ ներկայացուցիչ:
Տ. Մուշեղ եպս. Բաբայան
ՀԱԵ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ, Մայր Տաճարի Լուսարարապետ
Տ. Պարույր ավագ քհն. Ավետիսյան
ՀԱԵ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն
Տ. Վահրամ ավագ քհն. Մելիքյան
ՀԱԵ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն
Տ․ Կոմիտաս քհն․ Դավեյան
Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչ
Պրն․ Արեն Դեյիրմենջյան
«Հայ Ավետարանչական ընկերակցության» ներկայացուցիչ Հայաստանում
Տկն. Գոհար Գրիգորյան
ԱՄՔՈՐ Հայաստան հիմնադրամ, տնօրեն
Պրն. Հայկ Մինասյան
«Շեն» ԲՀԿ, նախագահ
Աշխատակազմ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի մասնագիտական կազմը:
ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ
Գործադիր տնօրեն
ԾՈՎԻՆԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Ծրագրերի ղեկավար
ԷԼՄԻՐԱ ՄԱԴՈՅԱՆ
Գլխավոր հաշվապահ
ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ծրագրի պատասխանատու
ԱՆԱՀԻՏ ԹԵՐԶԻԿՅԱՆ
Ծրագրի պատասխանատու
ԳԱՅԱՆԵ ՄԱԿԱՐՅԱՆ
Ծրագրի պատասխանատու
ԾՈՎԻՆԱՐ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Հաշվապահ
ԷԴՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ծրագրի պատասխանատու
ԼԱՈՒՐԱ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Ծրագրի պատասխանատու
ԴԱՎԻԹ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Իրավախորհրդատու
ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Գործավար/գանձապահ