Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120,000 մարդ, այդ թվում՝ 30,000 երեխաներ, տառապում են ավելի ու ավելի սարսափելի դարձող հումանիտար ճգնաժամից:

«Քանի որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղի շրջափակված անկլավում (Արցախում) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կրկնում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհապաղ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ», - ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղար Վերապատվելի, դոկտոր պրոֆեսոր Ջերի Փիլեյը:

«Լաչինի միջանցքը՝ տարածաշրջանը Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակված է ավելի քան յոթ ամիս՝ առաջացնելով հումանիտար արտակարգ իրավիճակ և մեծ վտանգի տակ դնելով 120,000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքը»։

Մարդիկ ունեն սննդի, դեղորայքի, լույսի և գազի պակաս։ ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը՝ անհապաղ և արագ միջամտելու՝ շրջափակումը դադարեցնելու և արցախցիների կյանքը փրկելու համար, այնուհետև շարունակելու տարածաշրջանում արդար խաղաղության համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերը»,- ասել է Փիլայը։

«ԵՀԽ-ն կոչ է անում Ադրբեջանին և ներգրավված այլ ուժերին անհապաղ վերացնելու շրջափակումը և վերաբացելու Լաչինի միջանցքը՝ միջանցքով խաղաղ բնակիչների, տրանսպորտի և ապրանքների երկկողմանի ազատ և անվտանգ անցումը և մարդասիրական անարգել մուտքը երաշխավորելու համար, թեթեւացնելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչության տառապանքը»։

ԵՀԽ-ն նախկինում մի քանի հայտարարություններ և արձանագրություններ է արել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերաբերյալ, այդ թվում՝ ԵԽԽ 11-րդ վեհաժողովում «2020թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները» խորագրով արձանագրությունը, որտեղ վերահաստատել է քիմիական զենքի կիրառման , կասետային զինամթերքի օգտագործման, խաղաղ բնակիչների, հիվանդանոցների և հանրային ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև պատերազմական այլ հանցագործությունների, գլխատումների, խոշտանգումների և այլ դաժանությունների՝ իր կողմից դատապարտումը, որոնց ականատես ենք եղել հակամարտության ընթացքում:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; 

Կայք` www.roundtable-act.am

էլ-փոստ՝ [email protected] 

FB ART page