Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ԵՀԽ ՀԿՍ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկել է «Դիակոնիկ գիտելիքները` որպես ընտանեկան բռնության կանխարգելման բանալի» ծրագիրը, որի շրջանակում ԵՀԽ ՀԿՍ տնօրեն Կարեն Նազարյանը և Հոգեշնորհ Տ․ Անդրեաս Վարդապետ Եզեկյանը հունիսի 24-ին, օրհնությամբ և հանդիսապետությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի, հանդիպեցին Տավուշի թեմում ծառայող քահանա հայրերին և սոցիալական ոլորտի ներկայացուցիչներին:

20220624 112129

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է դիակոնիկ աշխատանքին նվիրված ձեռնարկի պատրաստում` համահեղինակությամբ ԵՀԽ ՀԿՍ տնօրեն, Գևորգյան հոգևոր ճեմարանի Գործնական աստվածաբանության ամբիոնի դասախոս Տիար Կարեն Նազարյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ Տ․ Անդրեաս Վարդապետ Եզեկյանի:

20220624 121509

Ձեռնարկը նախատեսվում է հանձնել ԳՀՃ ուսանողների, քահանաների և սոցիալական ոլորտի աշխատակիցների կողմից կիրառությանը:

IMG 7045

Քրիստոնեական դիակոնիան, ԵՀԽ-ի արդի պատկերացումների համաձայն, ընկալվում է որպես գթասրտության դրսևորում բոլորի հանդեպ, սպասավորություն ամբողջ մարդկությանը։ Դիակոնիան բավականին լայն հասկացություն է, որը պետք է թափանցի յուրաքանչյուր ոլորտ՝ միասնականության, սիրո և հաշտության հիման վրա լուծելու համար այդ ոլորտում առկա խնդիրները։

IMG 7048

Դիակոնիան աստվածաբանական սկզբունք է, որը սերտորեն շաղկապված է Եկեղեցու առաքելության հետ։ Դիակոնիան գործելու կոչ է, մարդու կրած զրկանքների, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի, անարդարության հանդեպ պատասխանը և արարածներին խնամք տանելու պատգամ։ Դիակոնիկ աշխատանքի կարևորագույն ուղղվածությունը անարդարության և անհավասարության դեմ պայքարն է։

20220624 125832

Ուստի դիակոնիայի հիմնարար գիտելիքների միջոցով հնարավոր կլինի առավել լայնածավալ կերպով անդրադառնալ ընտանեկան բռնության առաջացման խնդիրներին՝ գտնելով կանխարգելման համապատասխան միջոցները, իսկ թեմայի շուրջ նախնական քննարկման շնորհիվ հնարավոր կլինի պարզել համապատասխան ոլորտի ներկայացուցիչներին հուզող հարցերը, լսել նոր գաղափարներ և համապատասխան խմբագրումներից հետո ձեռնարկն ավելի նպատակային, մատչելի ու կիրառելի դարձնել։

IMG 7047

Հանդիպման ողջ ընթացքն ուղեկցվեց քահանաների և սոցիալական աշխատողների կողմից հնչեցված հարցերով և այդ հարցերի շուրջ ծավալված ակտիվ քննարկումներով: Քննարկման կենտրոնում էր դիակոնիկ աշխատանքի շնորհիվ ընտանիքում առկա խնդիրների բացահայտումն ու հարթեցումը, բռնության կանխարգելումը և սիրո ու խաղաղության պահպանումը:

IMG 7079

Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր, որոնց շրջանակներում ընդգրկվում են ՀՀ բոլոր մարզերը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page