Նորություններ

Մայիսին մեկնարկած ճամփորդությունը մոտեցավ իր ավարտին. ուրախ ենք ազդարարել սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM ) դասընթացի ավարտը առաջին տասը մասնակիցների հետ: Երիտասարդները հետաքրքրություն ու ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին՝ բարձր արդյունքներ գրանցելով դասընթացի ավարտին: Հետևաբար, մեր թիմը ևս այցելեց Business Development Group-ի գրասենյակ՝ մասնակցելու հավաստագրերի հանձնման արարողությանն ու նշելու մեր ուսանողների հաջողությունները: Նրանք բոլորը գոհ էին դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներից ու հմտություններից և արդեն իսկ պատրաստվում են աշխատանք փնտրել՝ իրենց համար ցանկալի հրավերներ ստանալու ակնկալիքով:

1 SMM Aleppo ART roundtable act.am


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչով նախատեսված դասընթացների նպատակն է աջակցել փախստական ու տեղացի երիտասարդներին`ձեռք բերել ու զարգացնել իրենց հմտությունները և բարձրացնել Հայաստանի աշխատաշուկա մուտք գործելու նրանց հնարավորությունները:

2 SMM Aleppo ART roundtable act.am


Արագ փոփոխվող աշխարհում դժվար է թերագնահատել վերապատրաստման ու զարգացման դերը անհատի կարիերայում: Երիտասարդներին հնարավորություն տալով շուկայում պահանջված համապատասխան հմտություններ ձեռք բերել՝ մենք նրանց օգնում ենք բարձրացնել որակավորումներն ու աշխատանք գտնելու հավանականությունը: Այսպիսով, հավատարիմ մնալով մեր արժեքներին ու առաքելությանը՝ մեկնարկում ենք SMM դասընթացը մասնակիցների երկրորդ խմբի հետ՝ նրանց հաջողություն մաղթելով և հուսալով, որ կհավանեն դասընթացն ու առավելագույնը կքաղեն դրանից:

6 SMM Aleppo ART roundtable act.am

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման և պրակտիկայի բաղադրիչի նպատակն է բարելավել սիրիահայ, իրաքահայ, փախստական այլ երիտասարդների, ինչպես նաև տեղացի երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում՝ հնարավորություն տալով հասնելու իրենց աշխատանքային նպատակներին:

 Logos page 0001 paint 2 1536x504

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196
Ֆաքս` +374 10 517-436

FB ART page