Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանի նախաձեռնությամբ և Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմում, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին ընդառաջ կայացավ երկօրյա դասընթաց` «Սարկավագի առաքելությունը 21-րդ դարում» խորագրով: Մասնակցեցին Մայր Աթոռի տարբեր կառույցներում ծառայող սարկավագները: Դասընթացը կայացավ սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված ծրագրի շրջանակներում` ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Deacons-training-ART-1

Կլոր Սեղան հիմնադրամը մշտապես իրականացնում է ծրագրեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում ծառայող հոգևորականների հետ` ուղղված հայ ժողովրդի բարեկեցության ապահովմանն ու համայնքային զարգացմանը: Պատերազմի և համավարակի հետևանքով Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված` առավել կարևորվում է հատկապես սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված ծրագրերի իրականացումը:

Deacons-training-ART-2

Երկօրյա դասընթացին ներկա էին Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը, Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես Վարդապետ Սարգսյանը, Հոգեշնորհ Տ. Անդրեաս Վարդապետ Եզեկյանը, Հոգեշնորհ Տ. Հարություն Աբեղա Տամադյանը, ԵՀԽ ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, ծրագրի ղեկավար Հարություն Կարապետյանը, ծրագրերի ղեկավարի օգնական Լաուրա Աղաջանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես նաև թեմերում և ՀՀ ԶՈՒ-ում ծառայող սարկավագները:

Deacons-training-ART-3

Դասընթացի մասնակիցներին ողջունեց և իր օրհնության խոսքը փոխանցեց Գերաշնորհ Տ. Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը` անդրադառնալով սարկավագության կարևորությանն ու 21-րդ դարում նրանց ունեցած դերին:

Deacons-training-ART-4

Դասընթացին հրավիրված էր նաև հոգեբան Դավիթ Գևորգյանը, որն անդրադարձավ «Սարկավագը որպես հոգեբանական խորհրդատու» թեմային, իսկ ԵՀԽ ՀԿՍ ծրագրի ղեկավար Հարություն Կարապետյանը ներկայացրեց «Սարկավագը որպես միասնական և մասնակցային համայնքի զարգացնող» թեման:

Deacons-training-ART-5

«Սարկավագությունը որպես եկեղեցական կյանքի սկիզբ», «Սարկավագը որպես հոգևորական», «Սարկավագը երիտասարդաց քարոզիչ» թեմաներին նվիրված զեկույցները ներկայացրեցին Բարեշնորհ սարկավագներ Գևորգ Կարապետյանը, Հայկ Սարգսյանը, Գրիշա Հարությունյանը:

Deacons-training-ART-6

Յուրաքանչյուր զեկույց ամփոփվում էր հարց ու պատասխանի միջոցով և ակտիվ քննարկմամբ, որի ընթացքում սարկավագները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը` ծառայության վայրերում ծավալած գործունեության ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ և ստացան համապատասխան խորհրդատվություն ոչ միայն բանախոսներից, այլ նաև դասընթացն առաջնորդող հոգևոր հայրերից:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page