Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ իրականացվող «Ընտանեկան բռնության վերաբերյալ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքներն իրազեկման, արձագանքման և կանխարգելման հարթակում» ծրագրի շրջանակում, տղամարդկանց միջազգային տոնի կապակցությամբ` նոյեմբերի 29-ին կայացավ «Պատասխանատու հայրություն» թեմային նվիրված միջոցառում: Այն կազմակերպել էր Գուգարաց թեմի հոգևոր սպասավոր Տ. Մերուժան քահանա Սողոյանը: Հանդիպումը կայացավ ՀԱԵ Գուգարաց թեմում՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցում:

1 WCC ART Gyulagarak

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Լուսինե Մատինյանը, Գուգարաց թեմի սոցիալական բաժնի պատասխանատու Հռիփսիմե Միրզոյանը և ծրագրերի համակարգող Արևիկ Եղիազարյանը:

6 WCC ART Gyulagarak

Միջոցառման մասնակիցներն էին դպրոցի աշակերտները և նրանց ծնողները: Միջոցառումը բաղկացած էր 4 հիմնական ուղղություններից. 1) բանաստեղծություններ, երգեր և հայտնիների խոսքեր` ուղղված հայրերին ու «Հայրս և ես» թեմային, 2) ներկայացում «Հայրը և որդիները» թեմայի մասին` «Անառակ որդու վերադարձը» առակի սցենարով, 3) «Պատասխանատու Հայրը», «Հայրն ու զավակները», «Հայրիկի դերն ընտանիքում» խորագրերով շարադրությունների ընթերցում և նվերների հանձնում, 4) բանախոսություն Տեր Մերուժանի կողմից «Պատասխանատու հայրություն» թեմայի վերաբերյալ:

21 WCC ART Gyulagarak

Միջոցառումից առաջ քահանան հանձնարարել էր երեխաներին գրել վերոնշյալ թեմաներով շարադրություններ, որոնցից լավագույններն ընթերցեց միջոցառման ընթացքում, իսկ հեղինակներին նվիրեց Աստվածաշունչ և աղոթագրքեր:

25 WCC ART Gyulagarak

Քահանան իր խոսքում կարևորեց ընտանեկան բռնության կանխարգելումն ու շեշտադրեց, որ հայրերի պատասխանատվության շնորհիվ է հատկապես հնարավոր ընտանիքում խաղաղության հարատևումն ու երեխաներին սիրո մթնոլորտում դաստիարակելը և ճիշտ ուղղու վրա կանգնեցնելը, ինչն էլ դառնում է Աստվածահաճո ընտանիքի կառուցման հիմնաքարը:

28 WCC ART Gyulagarak

«Պատասխանատու Հայրն է ընտանեկան բռնության կանխարգելման գլխավոր բանալին» արտահայտությունը դարձավ միջոցառման կարգախոսն ու ծնողների ուղեցույցը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196
Ֆաքս` +374 10 517-436

FB ART page