ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներից բխող «Ընտանեկան բռնության վերաբերյալ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքներն իրազեկման, արձագանքման և կանխարգելման հարթակում» ծրագրով դեկտեմբերի 9-ին կայացավ «Պատասխանատու Հայրություն» թեմային նվիրված միջոցառումը` տղամարդկանց միջազգային տոնի կապակցությամբ (ՀՀ սահմաններում հակառակորդի կողմից կատարված սադրանքի հետևանքով միջոցառումը կայացավ դեկտեմբերի 9-ին` նոյեմբերի 18-ի փոխարեն):
Միջոցառումը կազմակերպվել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմում` «ՏԱՀՈՒՅՍ» սոցիալ-կրթական ՀԿ-ի պատասխանատու Մերի Առաքելյանի ղեկավարությամբ:
Միջոցառմանը ներկա էին ԵՀԽ ՀԿՍ ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը, ՄԱԲՀ տնօրեն Ծովինար Հարությունյանը, ՄԱԲՀ աշխատակիցներ Նարինե Բեգլարյանը, Տաթև Վարդանյանը, Էդուարդ Իսրայելյանը, ինչպես նաև Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն Վարդապետ Զարգարյանը, Տավուշի թեմում ծառայող Տ. Աբել քհն. Քարտաշյանը, Տ. Սիմեոն քհն. Առաքելյանը և սարկավագներ Թովմաս Առաքելյանն ու Ռուբեն Արզումանյանը:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ԵՀԽ ՀԿՍ ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը, ՄԱԲՀ տնօրեն Ծովինար Հարությունյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:
Ծովինար Ղազարյանը կարևորեց ԵՀԽ ՀԿՍ-ի և ՄԱԲՀ-ի համագործակցությունը, որի շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր են իրականանում և հատուկ շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանը` ֆինանսավորման համար, ինչպես նաև «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիﬓադրաﬕ ներկայացուցիչներին և երախտագիտություն արտահայտեց` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմակալ առաջնորդին` օրհնության ու «ՏԱՀՈՒՅՍ» ՀԿ-ի աշխատակիցներին` միջոցառման իրականացման համար:
Ծովինար Հարությունյանն անդրադարձավ կանանց և տղամարդկանց իրավունքների իրավահավասարության կարևորությանը և երեխաների դաստիարակության հարցում տղամարդկանց ներգրավվածության անհրաժեշտությանը: Նա շնորհակալությունը հայտնեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդին` վերոնշյալի խթանման նպատակով ծրագրում ընդգրկվելու և համագործակցելու համար:
Տ. Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը ողջույնը փոխանցեց ԵՀԽ ՀԿՍ տնօրեն Կարեն Նազարյանին և շնորհակալությունը հայտնեց ծրագրի իրականացման գործում իրենց նպաստը բերած բոլոր աշխատակիցներին` անդրադառնալով դեռևս տարիներ առաջ սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծմանը, որի բարեկարգման հարցում իրենց մեծ դերն են ունեցել ՄԱԲՀ-ն և ԵՀԽ ՀԿՍ-ն: Սրբազան Հայրը կարևորեց հատկապես պատերազմից հետո ծավալված գործունեությանը, որի շնորհիվ տրամադրվել է սոցիալ-հոգեբանական աջակցություն պատերազմից տուժած անձանց և շեշտադրեց Արարաչագործության ճիշտ ընկալման անհրաժեշտությունը. «Աստվածաշնչային ստեղծագործությամբ մարդը բաղկացած է ոչ թե մեկից, այլ երկուսից` ոչ ստորադասմամբ, ոչ գերադասմամբ, այլ ամբողջական իմաստով, մարդ գաղափարի ամբողջանանալու իմաստով»: Սրբազանը նաև երախտագիտություն հայտնեց միջոցառման մասնակից հայրերին, ովքեր ստանձնել էին իրենց երեխաների կողքին լինելու և միջոցառման ողջ ընթացքում իրենց մասնակցությամբ խրախուսելու պատասխանատու առաջադրանքը:
Միջոցառումը բաղկացած էր 2 հիմնական ուղղություններից` նկարչական մրցույթ- ցուցահանդես` «Ես և հայրիկս» թեմայի շուրջ և «Հայրերն ու զավակները» խորագրով սպորտային խաղերի մրցույթ: Միջոցառման ընթացքը համեմված էր ազգային երգ ու պարով:
Միջոցառումների առաջին փուլում` նոյեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում, «Արևիկ» կենտրոնի նկարչության, կավագործության, մետաքսանկարչության խմբերի թվով 100 սաներին հանձնարարվել էր պատրաստել թեմատիկ աշխատանքներ՝ «Ես և հայրիկս» խորագրով։ Նոյեմբերի 15-ին, կենտրոնի սոցիալական աշխատողի և ուսուցիչների խումբը մրցույթին ներկայացված նկարչական աշխատանքներն ըստ արդյունքների առանձնացրել էին 1-ից 3-րդ տեղերի համար։ Մրցանակային առաջին տեղին արժանացած նկարչական աշխատանքները միջոցառման ժամանակ ցուցադրվեցին «Արևիկ» կենտրոնում՝ հայրերի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին։
Նկարչական մրցույթին մասնակից բոլոր երեխաները ստացան փոքրիկ խրախուսական նվերներ։
Հայրերի միջազգային օրվան նվիրված ծրագրի շրջանականերում «Արևիկ» կենտրոնի դահլիճում կազմակերպել էր «Հայրերն ու զավակները» խորագրով խաղային մրցույթ։ Միջոցառմանը մասնակցության հրավեր էր ուղարկվել հատկապես հայր ծնողներին։ Մրցույթին մասնակցեցին «Արևիկ» կենտրոնի 10-12 տարեկան երեխաները (30 երեխա)։ Խաղերում ընդգրկել էին նաև հայրիկները։
Կազմակերպիչ՝ «Արևիկ» կենտրոնի սոցիալական աշխատող Ասյա Սարգսյանն իրականացրել էր նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները․ Նոյեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էր բերվել խաղերի կազմակերպման համար անհրաժեշտ պարագաները, ընտրվել էին մասնակիցները, քննարկումներ էին եղել ծնողների հետ։
Առաջին և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին միջոցառման ավարտին տրվեցին խրախուսական նվերներ։
Միջոցառման վարողները ներկայացնում էին Տղամարդկանց միջազգային օրվա մասին հետաքրքիր մանրամասներ` անդրադառնալով ընտանիքներում տղամարդկանց ունեցած դերին և պատասխանատու հայրությանը:
Միջոցառումն ավարտվեց քահանաների օրհնությամբ:
Ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի շրջանակում պատահական չէր տղամարդկանց միջազգային օրվա կապակցությամբ հայրիկներին նվիրված միջոցառումների իրականացումը, քանզի «Պատասխանատու Հայրն է ընտանեկան բռնության կանխարգելման գլխավոր բանալին»:
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title