Նորություններ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի «Ընտանեկան բռնության վերաբերյալ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքներն իրազեկման, արձագանքման և կանխարգելման հարթակում» ծրագրի շրջանակում կայացավ «Տղամարդկանց ներգրավվածության խթանումը նախածննդյան և հետծննդյան խնամքի և պատասխանատու հայրության մեջ» եռօրյա դասընթացը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում ծառայող քահանաների և սոցիալական աշխատողների համար՝ հոգեբան Դավիթ Գևորգյանի և առողջապահության մասնագետ Կարինե Սարիբեկյանի ղեկավարությամբ։

20211018 162527-Armenia Round Table-UNFPA-EU

Ծրագիրը ֆինանսավորում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:

Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր: Դրանց շրջանակում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ սոցիալական աշխատակիցների համար, որպեսզի նրանք իրականացնեն ընտանիքում բռնության առաջնային կանխարգելում` բարձրացնելով մարդկանց իրազեկությունը համայնքներում և ՀՀ բանակում, ինչպես նաև տրամադրելով անհատական, ընտանեկան խորհրդատվություն, ինչպես նաև խորհրդատվություն զույգերին:

20211018 162957-Armenia Round Table-UNFPA-EU

Դասընթացի բացումը կատարեց ԵՀԽ ՀԿՍ ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը, որը խոսեց ՄԱԿ-ի ու ՀԿՍ-ի համագործակցության մասին` կարևորելով ծրագրի առանձնահատկությունը՝ Եկեղեցու, հոգևորականների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ: Դասընթացի բացմանը մասնակցեց և ողջույնի խոսքով ներկայացավ ՄԱԲՀ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, այնուհետև 2020-2021 թթ. գործունեության համառոտ զեկույց ներկայացրեց ԵՀԽ ՀԿՍ ծրագրի ղեկավարի օգնական Լաուրա Աղաջանյանը: Դասընթացի մեկնարկին ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ, միջազգային օգնության, համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, որը նույնպես կարևորեց այս համագործակցությունը և հոգևորականների ընդգկրված լինելը:

20211018 164415

Երկրորդ օրը նվիրված էր «Պատասխանատու հայրություն. գիտակից հայրության բաղադրիչները և դրանց խթանումը» թեմաների քննարկմանը, իսկ երրորդ օրը՝ «Բռնության և խտրականության դրսևորումներ ընտանիքում. դրական ծնողավարություն, հայրերի ներգրավվածության օգուտները» թեմաներին:

20211020 155050-Armenia Round Table-UNFPA-EU

Դասընթացին ներկա էին ՀԱԵ Արարատյան Հայրապետական, Արմավիրի, Մասյացոտնի, Գեղարքունյաց, Շիրակի, Գուգարաց, Տավուշի, Արթիկի, Կոտայքի, Սյունյաց թեմերի և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության 27 քահանա ու թեմապատկան սոցիալական կառույցների 11 աշխատակից՝ սոցիալական աշխատողներ և հոգեբաններ: Դասընթացի ընթացքում մասնակիցները բարձրացրեցին թեմաների վերաբերյալ իրենց հուզող հարցերը՝ ստանալով համապատասխան խորհրդատվություն, իսկ վերջում ներկայացրեցին իրենց համայնքներում ծրագրին առնչվող միջոցառումների գաղափարներ, որոնք կնպաստեն պատասխանատու հայրության խթանմանը և ընտանեկան բռնության կանխարգելմանը:

20211020 154609=Armenia Round Table-UNFPA-EU

Դասընթացը գնահատվում է, նյութերը շրջանառվում են շարունակականությունն ապահովելու համար:

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196
Ֆաքս` +374 10 517-436

FB ART page