Նորություններ

Նունե Հարթենյանն ապրում է ամուսնու, տղայի, հարսի և թոռնիկի հետ։ Ընտանիքը երկար տարիներ ապրել է Արցախի Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղում։ Զբաղվել են գյուղատնտեսությամբ, տիկին Նունեն էլ աշխատել է որպես բուժքույր։ Պատերազմի արդյունքում ընտանիքը ստիպած լքել է տունը՝ կորցնելով ամբողջ ունեցվածքը և տեղափոխվել է բնակվելու Շիրակի մարզի Կապս գյուղ։


2021 թվականի մարտին տնայցի և կարիքների գնահատման արդյունքում ընտանիքը ընդգրկվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի շահառուների ցուցակում և ստացել դրամական աջակցություն։ Ընտանիքը որոշել է ստացած աջակցությամբ գնել հորթեր և հիմք դնել նոր տնտեսությանը: Այժմ ընտանիքը փորձում է այն ընդլայնել արդեն իսկ իր ուժերով։


Ծրագիրն իրականացվել է Diakonie Katastrophenhilfe կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ և ՎՏԲ- Հայաստան բանկի հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագրից օգտվել է Արցախից տեղահանված և պատերազմից տուժած 482 ընտանիք՝ 2259 մարդ։

Nune Hartenyan WCC Armenia Round Table

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page