2021թ․ դեկտեմբեր ամսից ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Գեյթվեյ Հայաստան հիմնադրամների ֆինանսական աջակցության և Արտ Հաուս ուսումնական կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ մեկնարկել է 6-ամսյա մասնագիտական վերապատրաստման դասընթաց։
Ծրագիրը նպատակ ունի աջակցել և հնարավորություն տալ 2020 թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին՝ կարճ ժամկետներում ձեռք բերել մասնագիտություն, լուծել զբաղվածության խնդիրը և դառնալ ֆինանսապես կայուն ու անկախ:
Ծրագրի 58 մասնակից ընդգրկված է Արտ Հաուս ուսումնական կենտրոնի մասնագիտական վերապատրաստման 15 դասընթացներում՝ խոհարարությույն, տորթերի պատրաստում և ձևավորում, վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում, թարթիչի լիցք, կոսմետոլոգիա, ֆլորիստիկա, հագուստի մոդելավորում, գրաֆիկ դիզայն, ինտերիերի դիզայն, վեբ ծրագրավորում, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն:.