Նորություններ

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԵՎ «ՀԱԼԵՊ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) և «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում նախատեսում են կրթաթոշակներ տրամադրել ՀՀ բուհերում ուսանող սիրիահայ, իրաքահայ, տեղահանված այլ անձանց, ինչպես նաև տեղացի ուսանողներին: Ստորև ներկայացված են կրթաթոշակի դիմելու պայմանները, ընտրության չափանիշները և ադմինիստրատիվ գործընթացները:

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրթաթոշակ ստանալու ընտրության չափանիշները և ընթացակարգերը ներկայացված են հետևյալ հերթականությամբ՝ (ա) դիմելու պայմանները, (բ) ընտրության չափանիշները, որոնք հիմք են հանդիսանալու կրթաթոշակակիրներին ընտրելու համար, և (գ) դիմումի հետ կապված ընդհանուր ադմինիստրատիվ պահանջները:

ԿՐԹԱԹՈՇԱԿԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Կրթություն: Յուրաքանչյուր դիմորդ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող:
  2. Նվազագույն գնահատականներ: Յուրաքանչյուր դիմորդի ընդհանուր միջին գնահատականը պետք է լինի առնվազն 3.3՝ 4.0-ից, 17՝ 20-ից կամ 85՝ 100-ից: Յուրաքանչյուր դիմորդ պարտավոր է ներկայացնել իր գնահատականների հավաստագրված կամ այլ պաշտոնական օրինակը, կամ խնդրել ԲՈՒՀ-ին՝ գնահատականների մասին տեղեկատվությունը տրամադրել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին:
  3. Հաճախում: Ուսանողը պետք է կարողանա փաստել, որ հաճախում է տվյալ ԲՈՒՀ-ը:
  4. Լրացված դիմում: Դիմորդը պետք է ներկայացնի ամբողջական լրացված հայտադիմումն ու պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ցանկացած այլ փաստաթուղթ, որը կպահանջվի ՀԿՍ հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից՝ որպես դիմումի փաթեթի մաս:

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Ստացված բոլոր դիմումները դիտարկելով` ՀԿՍ հիմնադրամը և «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն կընտրեն կրթաթոշակակիրներին: Ընտրող հանձնաժողովը առաջնորդվելու է կրթաթոշակ տրամադրելու հետևյալ չափանիշներով՝

-Համապատասխանություն: Յուրաքանչյուր դիմում պետք է համապատասխանի վերոնշյալ բոլոր պայմաններին:

-Անկողմնակալ և ոչ խտրական ընտրություն: ՀԿՍ հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ներկայացուցիչներից բաղկացած ընտրող հանձնաժողովն ընտրելու է կրթաթոշակակիրներինհիմք ընդունելով ստորև թվարկված չափանիշներին նրանց համապատասխանությունը և ֆինանսական կարիքը: Ընտրող հանձնաժողովը կրթաթոշակակիրներին ընտրելու է անկողմնակալ և ոչ խտրական հիմքերով անկախ դիմորդի սեռից, ռասսայից, կրոնից և հաշմանդամությունից: Ընտրող հանձնաժողովը պետք է անկողմնակալորեն դիտարկի նաև դիմորդների ուսումնական հաստատություններն ու մասնագիտական ոլորտները:

-Օբյեկտիվ ընտրության չափանիշներ:


Կրթաթոշակակիրներին ընտրելիս հանձնաժողովը պետք է առաջնորդվի հետևյալ չափանիշներով.


• Ակադեմիական առաջադիմությունը և գնահատականները,


• Մասնակցությունը բուհական, արտադասարանային և համայնքային գործունեությանը,


• Երաշխավորական նամակներ դասախոսներից կամ համայնքային ներկայացուցիչներից
ըստ պահանջի, • Հանձնաժողովի անդամների եզրակացությունները ելնելով հարցազրույցից, մոտիվացիոն նամակից, կամ ներկայացված այլ փաստաթղթերից, որոնք վկայում են դիմորդի նպատակների, բնավորության, ունակությունների և կարողության մասին,

 

• Ֆինանսական կարիքի անհերքելիությունը` նպատակ ունենալով ֆինանսական աջակցություն տրամադրել այն դիմորդներին, ում կարիքներին համապատասխան այլ աջակցություն հասանելի չէ,


• Դիմորդը պարտավորվում է մասնակցել «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին, վիդեոտեսանկարահանումների աշխատանքներին և անհրաժեշտության դեպքում՝ կամավորության: Չմասնակցելու դեպքում, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը իրավունք ունի տվյալ ուսանողից պահանջել ետ վերադարձնել իր ստացած կրթաթոշակի ամբողջ գումարը կամ դրա մի մասը։ Ընտրող հանձնաժողովը սույն չափանիշները կկիրառի ողջամիտ և օբյեկտիվ: Սակայն, յուրաքանչյուր չափանիշ չպետք է համարժեք դիտարկվի յուրաքանչյուր դիմորդի դեպքում:

ՀԻՄՆԱԿԱՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ

-Կրթաթոշակների քանակն ու գումարի չափը: Կրթաթոշակների և ֆինանսական աջակցության չափն ու քանակը որոշվելու է ընտրող հանձնաժողովի հայեցողությամբ:

-Գումարի ուղղակի վճարում: Գումարային աջակցությունը կրթաթոշակակրի անունից անմիջականորեն բանկային փոխանցումով վճարվելու է այն ԲՈՒՀ-ին, որտեղ նա ուսանում է: «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն կրթաթոշակակրի կրթական առաջադիմության մասին կարող է անմիջականորեն տեղեկանալ նրա ԲՈՒՀ-ից, իսկ ԲՈՒՀ-ը ֆինանսական աջակցությունը պետք է ընդունի միայն այն ուսանողների համար, ում անունները նախապես հաստատված են «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից:

-Չօգտագործված գումարի վերադարձ: Ցանկացած կրթաթոշակային գումար, որը չի օգտագործվել ուսումնական թույլատրելի ծախսի համար, պետք է վերադարձվի «ՀԱԼԵՊ» ՀԿ: Եթե կրթաթոշակի պայմանները խախտվում են, ապա «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն ողջամիտ ջանքեր կգործադրի` ոչ պատշաճ կերպով ձեռք բերված կրթաթոշակը վերադարձնելու համար:

-Գումարի օգտագործում: Կրթաթոշակը բացառապես պետք է օգտագործվի որակավորում ունեցող ԲՈՒՀ-երում ուսման վարձերը վճարելու համար:

-Փաստաթղթերի պահպանում: Կազմակերպությունը կպահպանի կրթաթոշակային դրամաշնորհների հետ կապված բոլոր դիմումների և վճարումների փաստաթղթերը ծրագրի ողջ ընթացքում և դրա ավարտից հետո հինգ (5) տարի: Այդ փաստաթղթերը պետք է պարունակեն առնվազն (ա) ողջ տեղեկատվությունը, որը «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն ստանում է յուրաքանչյուր դիմորդից; (բ) յուրաքանչյուր կրթաթոշակի գումարի չափն ու նպատակը; (գ) դիմորդի մասին ողջ տեղեկատվությունը, ներառյալ«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ նրանց առնչության մասին; և (դ) ցանկացած այլ տեղեկատվություն, որը «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն ստանում է որոշելու կրթաթոշակի հայտի նորացման հնարավորությունը (ներառյալ` կրթաթոշակի նպատակային օգտագործման մասին տեղեկատվությունը):

-Դիմումների ներկայացում՝ Դիտարկվելու են միայն ամբողջական հայտերի փաթեթները, որոնք ներառում են բոլոր անհրաժեշտ կցվող փաստաթղթեր, որոնք պահանջված են այս Google-ի ձևի միջոցով: Թերի դիմումները չեն դիտարկվի ընտրող հանձնաժողովի կողմից: Դիմորդները կարող են իրենց հայտերը ներկայացնել միայն էլեկտրոնային եղանակով ՝ օգտագործելով այս Google-ի ձևը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 22 Սեպտեմբեր 2021թ.

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի աշխատակազմի հետ` հետևյալ հասցեով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, նշելով հետևյալը ՝ «Հարց կրթաթոշակի հայտի վերաբերյալ»:

Սեղմեք այստեղ ՝ անգլերեն հայտի ձևը լրացնելու համար

Սեղմեք այստեղ ՝ հայերեն հայտը լրացնելու համար

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196
Ֆաքս` +374 10 517-436

FB ART page