Նորություններ

ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանն իրականացրեց «Կոնֆլիկտներ. ինքնաճանաչողությունը՝ հաղթահարման ճանապարհ» թեմաով դասընթացը` մասնակցությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի, Շիրակի, Արթիկի, Գուգարաց, Արագածոտնի և Արմավիրի թեմերում ծառայող քահանա հայրերի և սոցիալական ոլորտի աշխատակիցների:

 1

Դասընթացի առաջին մասը նվիրված էր «Կոնֆլիկտաբանություն» թեմային, հընթացս որի Տեր Մարկոսը հանգամանալից կերպով ներկայացրեց կոնֆլիկտի սահմանումն ու կառուցվածքը՝ անդրադառնալով առաջացման պատճառներին և հաղթահարման եղանակներին, այնուհետև խոսեց ընտանեկան կոնֆլիկտների և կոնֆլիկտային իրավիճակում պահվածքի հինգ ձևերի մասին՝ խուսափում, հարմարվողականություն, առճակատում, փոխզիջում, համագործակցություն։

13

Այնուհետև, դասընթացավարն անդրադարձ կատարեց ընտանեկան կոնֆլիկտների լուծման քրիստոնեական եղանակներին և ընտանեկան խորհրդատվության հիմնական դերակատարներին։

22

Դասընթացի երկրորդ մասը նվիրված էր «Ինքնաճանաչողություն» թեմային՝ «Իքնաճանաչողությունը՝ կոնֆլիկտների հաղթահարման հիմնական միջոց» շեշտադրմամբ։

42

Տեր Հայրը ներկայացրեց ինքնաճանաչողության փուլերը՝ ինքնադիտարկում, ինքնավերլուծություն, համեմատություն, ինքնընդունում, և անդրադարձավ ինքնաճանաչողության քրիստոնեական ճանապարհին՝ «ես»-ից դեպի «Նա», ինքնաճանաչողությունից դեպի աստվածճանաչողություն և հակառակը։

41

Դասընթացը համալրվեց գործնական աշխատանքներով՝ մասնակիցներին ընձեռելով ստացած գիտելիքները պրակտիկայում կիրառելու և փորձի փոխանակման հնարավորություն։

44

Դասընթացն ամփոփվեց քահանաների և սոցիալական ոլորտի աշխատակիցների հարցերի, բարձրացված խնդիրների դիտարկումներով և Տեր Մարկոսի խորհուրդներով՝ որպես օգտակարություն «Գենդերային հավասարության և պատասխանատու ծնողավարության մասին իրազեկվածության բարձրացում՝ ի նպաստ ընտանեկան բարեկեցության» ծրագրի շրջանակներում նախատեսվող համայնքային աշխատանքների բարեկեցիկ ընթացակարգի։

46

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի համագործակցության շրջանակներում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների և ՀԿՍ-ի գործընկեր եկեղեցապատկան սոցիալական կենտրոնների սոցիալական աշխատակիցների օժանդակությամբ։ Ծրագրի նպատակն է համայնքներում նպաստել ընտանեկան բռնության կանխարգելմանը՝ գենդերային հավասարության և պատասխանատու ծնողավարության մասին իրազեկվածության բարձրացմամբ։

 

 

Դասընթացը կազմակերպվում է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

  • Print
  • Email
  • Media

Media

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page