Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Զինված հարձակում Հայաստանի դեմ» մարդասիրական ծրագրի շրջանակում, 2022թ․ սեպտեմբերի 13-14 Ադրբեջանի հարձակման արդյունքում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ և սահմանապահ համայնքների առավել տուժած բնակչությանը ցուցաբերեց դրամական աջակցություն՝ ձմեռվա վառելիքի խնդիրը լուծելու նպատակով:
Ծրագրի թիրախային խմբում են պատերազմի արդյունքում տեղահանված, հաշմանդամություն ձեռք բերած կամ զոհված ազատամարտիկների ընտանիքները, անչափահաս երեխաներ ունեցող միայնակ մայրերը, հակամարտությունից տուժած միայնակ տարեցները, պատերազմի արդյունքում նյութական կորուստ կրած խոցելի ընտանիքները, քրոնիկ հիվանդ կամ հաշմանդամ ունեցող ընտանիքները, նպաստառու ընտանիքները, որոնք ունեն ձմեռվա վառելիք հայթայթելու խնդիր։
Ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Կութ, Ավազան, Կախակն, Գեղամասար, Արեգունի, Նորակերտ, Արփունք, Շատջրեք, Գեղամաբակ, Շատվան, Ազատ, Ջաղացաձոր և Այրք գյուղական համայնքների 182 ընտանիքի տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ «Հայփոստ»-ի փոստային փոխանցման միջոցով: Յուրաքանչյուր ընտանիք ստացել է 100,000-ական ՀՀ դրամ միանվագ գումար՝ ձմեռային ջեռուցման ծախսերը հոգալու համար։
Աջակցություն ստացողների ընտրությունը կատարել են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի պատասխանատուները՝ Վարդենիսի համայնքապետարանի, Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունիքի թեմի, ինչպես նաև նշված գյուղերի վարչական պատասխանատուների հետ համատեղ՝ 2022թ․ նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 08-ն ընկած ժամանակահատվածում՝ հիմք ընդունելով ծրագրի չափորոշիչները, այցելության, մշտադիտարկման և կարիքի գնահատման արդյունքները։
Ծրագիրն իրականացվել է Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի (ACT Alliance) ֆինանսական աջակցության շնորհիվ։
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title