Erasmus+ ծրագրի շրջանակներում Ինտերդիակ կազմակերպության «KA205-093981, Make Changes Yourselves» նախագծի շրջանակում փորձի փոխանակման և ճանաչողական այցելությունների նպատակով Հայաստան էր այցելել ծրագրի մասնակից, Չեխիայի Սլեսկա Դիակոնիա կազմակերպության ներկայացուցիչ Յան Հորակը։
Այցի շրջանակում նախաձեռնվել են մի շարք այցելություններ ՀԿՍ գործընկեր, Գյումրի, Աշտարակ, Իջևան և Գայ համայնքներում գործող Հայ Առաքելական եկեղեցու թեմերի սոցիալական կենտրոններ։
Յան Հորակը հանդիպում է ունեցել ՀԿՍ աշխատակազմի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և կիսել իր աշխատանքային փորձը։ Արմավիրի թեմի Գայ գյուղի Սուրբ Նշան սոցիալական կրթամշակութային կենտրոնի տնօրեն Հասմիկ Մխիթարյանի նախաձեռնությամբ Յանն այցելել է նաև Գառնի, Գեղարդ, Հաղարծին և մասնակցել է Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին Մեծ Եղերնի հիշատակի օրվա հիշատակի երթին։