Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ԵՀԽ ՀԿՍ) հյուրընկալեց Հայաստանում գտնվող իտալական Opinio Juris - Իրավունք և Քաղաքականություն ֆորումի ներկայացուցիչներին, վերլուծաբաններին և քաղաքագետներին: Պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի և աշխատակիցների հետ:
ԶԼՄ-ների իտալացի ներկայացուցիչների այցելության նպատակն էր ծանոթանալ տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ինչպես նաև այդ թեմաներով պատրաստել ռեպորտաժ և հոդվածներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրային ուղղությունները և իրականացրած ծրագրերը։ Կարեն Նազարյանը և ՀԿՍ աշխատակիցները հյուրերին պատմեցին հիմնադրամի ծրագրերի մասին, որոնք իրականացվել են «Արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման» ուղղության շրջանակում Արցախից տեղահանված հայերին աջակցելու նպատակով: