Նորություններ

«Գենդերային հավասարության, պատասխանատու հայրության և երեխաների դաստիարակության գործում տղամարդկանց ներգրավվածության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակում, տղամարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, ՀԱԵ Շիրակի թեմի «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոնն իրականացրեց «Հայրիկը սիրում է և պաշտպանում» խորագրով միջոցառում` ի նպաստ ընտանեկան բռնության կանխարգելման և պատասխանատու հայրության մասին իրազեկման վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացման։

IMG 2854

Միջոցառմանը մասնակցում էին հայրիկներն ու մայրիկներն իրենց երեխաների հետ:

IMG 3089

Պատահական չէր հայրիկների մասնակցությամբ միջոցառման իրականացումը, քանզի «Պատասխանատու Հայրն է ընտանեկան խաղաղ մթնոլորտի պահպանման և բռնությունների կանխարգելման գլխավոր բանալին»:

IMG 7732

Ողջույնի խոսքով ներկայացան հիմնադրամի տնօրեն Կարինե Գյադուկյանը, Տ. Մակար քահանա Գալամդարյանը և ԵՀԽ ՀԿՍ ծրագրի համակարգող Լաուրա Աղաջանյանը՝ համառոտ անդրադարձ ունենալով ՀԿՍ-ի գործունեությանը և ՄԱԲՀ-ՀԿՍ համագործակցությամբ իրականացվող ընտանեկան բռնության կանխարգելմանը նվիրված ծրագրին:

IMG 2915

Միջոցառումը բաղկացած էր «Չփլաղ ջանին կատու շալակել», «Շյուստրի շարիկներ», «Պապայավարի Բրդուջ», «Ցած չգցել նարինջը», «Պարսատիկ», «Շոկոլադոտ Սարանդոստիկ», «Շողքի քթից թռած» հետաքրքրաշարժ անուններով 7 տեսակ խաղ-մրցույթներից, որոնց նպատակն էր նպաստել հասարակության բոլոր շերտերի, սեռի և տարիքի ներկայացուցիչների մոտ հայրիկների դերի բարձրացմանը, կանանց և տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը։

IMG 3033

Խաղին մասնակցում էին ընտանիքի հայրերը և ամենափոքր երեխաները: Խաղերից մեկի դեպքում հայրերը պիտի կարողանային փակ աչքերով երեխաներին շորեր հագցնել: Մեկ ուրիշ խաղով երեխան պետք է կարողանար տարայի մեջ հավաքեր հայրիկի նետած գնդակները: Մյուս դեպքում պետք է կարողանային պարսատիկով հարվածել դիմացի սեղանին դրված չկոտրվող ափսեներին և ուղղակի ցած նետել բաժակների վրայից և այլն:

IMG 7896

Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց բարձր տրամադրությամբ, ակտիվ քննարկումներով, ժպիտով ու ծիծաղով:

IMG 8036

Մասնակից ընտանիքները ստացան նվերներ և ճաշակեցին իրենց համար պատրաստված համեղ ուտեստները:

IMG 8042

Յուրաքանչյուր ընտանիք իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին` նշելով, որ սա հիանալի առիթ էր ոչ միայն ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնելու, երեխային բացահայտելու, այլև սեփական մանկություն վերադառնալու և կորած երջանկությունը վերստին գտնելու համար:

IMG 8039

Մասնակից ընտանիքների ցանկում ընդգրկված էին նաև պատերազմից տուժածները, հաշմանդամություն ունեցողները և սոցիալապես ծանր պայմաններում ապրողները:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page